Սողանքի գօտուց դուրս է բերուել եւս երկու մարդատար աւտոմեքենայ


Սողանքի գօտուց դուրս է բերուել եւս երկու մարդատար աւտոմեքենայ

  • 04-10-2011 18:35:57   |   |  Մամլո հաղորդագրություն
Պաշտպանութեան նախարարութեանը պատկանող Մի-8 ուղղաթիռի օգնութեամբ սողանքի գօտուց յաջողութեամբ դուրս է բերուել եւս երկու մարդատար աւտոմեքենայ` «վազ 2106է եւ «ֆոլքսուագէն Վենտոէ մակնիշների: Աւելի վաղ դուրս էր բերուել «շեւրոլէէ մակնիշի աւտոմեքենան եւ տեղափոխուել անվտանգ տարածք: Շուտով նախատեսւում է որոնողա-փրկարարական աշխատանքներում ներգրաւել նաեւ «հարաւկովկասեան երկաթուղիէ ընկերութեան միջոցները: Անցած երկու գիշերուայ ընթացքում երկաթուղու ուժերով ապահովուել է սողանքի գօտու լուսաւորութիւնը, ինչը զգալիօրէն օգնել է որոնողական աշխատանքներին: Ներկայումս նորոգւում է սողանքային գօտու հարեւանութեամբ գտնուող կամուրջը: Դրա վրայով դէպքի վայրին կարող է մօտենալ նաեւ երկաթուղային կռունկը, որը նոյնպէս պիտի օգտագործուի հողազանգուածի տակ մնացած աւտոմեքենաները դուրս բերելու համար: Տաւուշի մարզում տեղի ունեցած սողանքային գօտում իրականացուող փրկարարական աշխատանքներում Լոռուայ եւ Տաւուշի մարզի փրկարարներից բացի ներգրաւուած էն նաեւ Արագածոտնի եւ Գեղարքունիքի մարզի փրկարարները, ինչպէս նաեւ Ախթալայի լեռնափրակարարական ջոկատից 5 լեռնափրկարար: Ընդհանուր առմամբ` սողանքի գօտում աշխատում է 65 փրկարար: Դէպքի վայրում է գտնւում նաեւ ԱԻՆ կապի շարժական լաբորատորիան, տեղում հերթապահում է շտապօգնութեան մէկ բրիգադ, հասարակական կարգի պահպանութեանը հետեւում է ճանապարհային ոստիկանութեան 2 մեքենայ եւ 15 ոստիկան: Որոնողա-փրկարարական աշխատանքներում ներգրաւուած է նաեւ Այրումի երկաթգծի կայարանի անձնակազմից 15 մարդ: Յիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրօւմ` Վանաձոր-բագրատաշեն հատուածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մօտ (Լճկաձոր գիւղի հատուածում), տեղի է ունեցել սողանք: 130 մ երկարութեամբ եւ 60 մ բարձրութեամբ հողազանգուածը լցուել է աւտոճանապարհին եւ այն ամբողջովին դարձրել անանցանելի: Տեղում պարզուել է, որ փլուածքի տակ էն մնացել տարբեր մակնիշի 35 մեքենայ: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծուել է օպերատիւ շտաբ: Միջոցներ էն ձեռնարկուել սողանքի գօտում յայտնուած աւտոմեքենաների ուղեւորներին օգնութիւն ցուցաբերելու համար:
  -   Մամլո հաղորդագրություն