Կարող է արդեօք Ուսուցչի տօնին կամ այլ տօներին ուսուցիչներին նուէրներ մատուցելու սովորութիւնը փոխարինուել «Օգնիր դպրոցիդ» ծրագրով


Կարող է արդեօք Ուսուցչի տօնին կամ այլ տօներին ուսուցիչներին նուէրներ մատուցելու սովորութիւնը փոխարինուել «Օգնիր դպրոցիդ» ծրագրով

  • 05-10-2011 15:37:03   | Հայաստան  |  Հասարակութիւն
Այսօր`, հոկտեմբերի 5-ին, Հայաստանում նշւում է ուսուցչի օրը: Այդ օրուայ կապակցութեամբ դպրոցականների ծնողները միշտ փող են հաւաքել եւ ուսուցիչներին նուէրներ կամ ծաղիկներ գնել: Այդ առումով չարաշահումներ եւս եղել են` նաեւ որպէս Կոռուպցիայի դրսեւորում եւ այդ նպատակով դպրոցներում կատարուող դրամահաւաքը համապատասխան գերատեսչութիւնների կողմից խստօրէն արգելուել է: Այդ արգելքին հակառակ դրամահաւաք անցկացնելու մասին տեղեկատուութիւն է տարածուել հայաստանեան էլեկտրօնային կայքերից մէկը, ըստ որի այդ մասին իրենց տեղեկացրել է Երեւանի Մուրացանի անուան թիւ 18 դպրոցի 4-րդ դասարանի աշակերտներից մէկի ծնողը: Համաձայն լրատուամիջոցի, նշուած դպրոցում ուսուցիչների օրուայ կապակցութեամբ տեղի է ունեցել դրամահաւաք: ծնողները գումար են հաւաքել ուսուցիչների համար, ընդ որում, ծնողի փոխանցմամբ, գումարի չափը իւրաքանչիւր դասարնում տարբեր է եղել: Ըստ ծնողի` 1-ին դասարանցիների համար այն կազմել է 1500, 4-րդի համար 600, իսկ աւելի բարձր դասարանների աշակերտներից գանձուել է մինչեւ 2000 դրամ գումար: "Նոյեան Տապան"-ի հետ զրոյցում Երեւանի քաղաքապետարան, որի հասարակայնութեան հետ կապերի վարչութեան պետ Արթուր Գեւորգեանը նշեց, որ այդ ահազանգը ստանալուն պէս իրենք ստուգայցով այցելել են Մուրացանի անուան թիւ 18 դպրոց եւ պարզել, որ այնտեղ դրամահաւաք չի անցկացուել: Ա.Գէորգեանը նաեւ տեղեկացրեց, որ դպրոցններին օգնել ցանկացողների համար գոյութիւն ունի «օգնիր դպրոցիդէ ծրագիրը, եւ բոլոր նրանք, ովքեր ցանկութիւն ունեն օժանդակելու իրենց դպրոցին, կարող են դա անել հէնց այդ ծրագրի միջոցով: «դրամահաւաք դպրոցներում տեղի է ունենում կամաւոր սկուզբունքով եւ ոչ ոք ծնողներին չի պարտադրում վճարել ինչ-ինչ գումարներէ,- վստահեցրեց Ա.Գեւորգեանը: Իսկ Գիտութեան եւ կրթութեան նախարարութեան հասարակայնութեան հետ կապերի վարչութեան պետ Արթուր Բաղդասարեանի պնդմամբ, դրամահաւաք չի կարող լինել անգամ կամաւոր սկզբունքով: «Նոյեան Տապան»-ի թղթակցին հետ զրոյցում նա եւս յիշեցրեց, որ դպրոցին օգնել ցանկացող բոլոր անձիք իրենց օժանդակութիւնը կարող են ցոյց տալ «Օգնիր դպրոցիդ» ծրագրի շնորհիւ: Մինչդեռ յիշեցնենք, որ դպրոցներում իրականացուող դրամահաւաքի հիմնական նպատակը հիմնականում եղել է ոչ թէ դպրոցին օժանդակութիւն ցուցաբերելը, այլ յատկապէս ուսուցիչներին նուէրներ մատուցելը տօն օրերին, եւ այդ անելու արգելքին հետեւելը թերեւս ոչ բոլոր դպրոցներին է յաջողուել:
  -   Հասարակութիւն