Կարող է արդյոք Ուսուցչի տոնին կամ այլ տոներին ուսուցիչներին նվերներ մատուցելու սովորությունը փոխարինվել «Օգնիր դպրոցիդ» ծրագրով


Կարող է արդյոք Ուսուցչի տոնին կամ այլ տոներին ուսուցիչներին նվերներ մատուցելու սովորությունը փոխարինվել «Օգնիր դպրոցիդ» ծրագրով

  • 05-10-2011 15:37:03   | Հայաստան  |  Հասարակություն
Այսօր՝, հոկտեմբերի 5-ին, Հայաստանում նշվում է ուսուցչի օրը։ Այդ օրվա կապակցությամբ դպրոցականների ծնողները միշտ փող են հավաքել եւ ուսուցիչներին նվերներ կամ ծաղիկներ գնել։ Այդ առումով չարաշահումներ եւս եղել են՝ նաեւ որպես կոռուպցիայի դրսեւորում եւ այդ նպատակով դպրոցներում կատարվող դրամահավաքը համապատասխան գերատեսչությունների կողմից խստորեն արգելվել է։ Այդ արգելքին հակառակ դրամահավաք անցկացնելու մասին տեղեկատվություն է տարածվել հայաստանյան էլեկտրոնային կայքերից մեկը, ըստ որի այդ մասին իրենց տեղեկացրել է Երեւանի Մուրացանի անվան թիվ 18 դպրոցի 4-րդ դասարանի աշակերտներից մեկի ծնողը։ Համաձայն լրատվամիջոցի, նշված դպրոցում ուսուցիչների օրվա կապակցությամբ տեղի է ունեցել դրամահավաք: Ծնողները գումար են հավաքել ուսուցիչների համար, ընդ որում, ծնողի փոխանցմամբ, գումարի չափը յուրաքանչյուր դասարնում տարբեր է եղել: Ըստ ծնողի` 1-ին դասարանցիների համար այն կազմել է 1500, 4-րդի համար 600, իսկ ավելի բարձր դասարանների աշակերտներից գանձվել է մինչեւ 2000 դրամ գումար: "Նոյյան Տապան"-ի հետ զրույցում Երեւանի քաղաքապետարան, որի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը նշեց, որ այդ ահազանգը ստանալուն պես իրենք ստուգայցով այցելել են Մուրացանի անվան թիվ 18 դպրոց եւ պարզել, որ այնտեղ դրամահավաք չի անցկացվել: Ա.Գեւորգյանը նաեւ տեղեկացրեց, որ դպրոցններին օգնել ցանկացողների համար գոյություն ունի «Օգնիր դպրոցիդ» ծրագիրը, եւ բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն օժանդակելու իրենց դպրոցին, կարող են դա անել հենց այդ ծրագրի միջոցով: «Դրամահավաք դպրոցներում տեղի է ունենում կամավոր սկուզբունքով եւ ոչ ոք ծնողներին չի պարտադրում վճարել ինչ-ինչ գումարներ»,- վստահեցրեց Ա.Գեւորգյանը: Իսկ Գիտության եւ կրթության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանի պնդմամբ, դրամահավաք չի կարող լինել անգամ կամավոր սկզբունքով։ «Նոյյան Տապան»-ի թղթակցին հետ զրույցում նա եւս հիշեցրեց, որ դպրոցին օգնել ցանկացող բոլոր անձիք իրենց օժանդակությունը կարող են ցույց տալ «Օգնիր դպրոցիդ» ծրագրի շնորհիվ: Մինչդեռ հիշեցնենք, որ դպրոցներում իրականացվող դրամահավաքի հիմնական նպատակը հիմնականում եղել է ոչ թե դպրոցին օժանդակություն ցուցաբերելը, այլ հատկապես ուսուցիչներին նվերներ մատուցելը տոն օրերին, եւ այդ անելու արգելքին հետեւելը թերեւս ոչ բոլոր դպրոցներին է հաջողվել։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play