Մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակուած կրակոցից զոհուել է ՊԲ զինծառայող Իւրի Սարգսեանը


Մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակուած կրակոցից զոհուել է ՊԲ զինծառայող Իւրի Սարգսեանը

  • 05-10-2011 19:59:43   |   |  Մամլո հաղորդագրություն
Համաձայն Պաշտպանութեան բանակի օպերատիւ տուեալների, հոկտեմբերի 5-ին ժամը 17.00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծի արեւելեան ուղղութեամբ տեղակայուած զօրամասերից մէկի պահպանութեան տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակուած կրակոցից, գլխի շրջանում ստանալով հրազէնային մահացու վիրաւորում, զոհուել է ՊԲ զինծառայող, 1987թ. ծնուած Իւրի Արամի Սարգսեանը: Ըստ ՊԲ Լրատուութեան եւ քարոզչութեան բաժնի հաղորդագրութեան, դէպքի մանրամասները պարզելու համար տարւում է քննութիւն:
  -   Մամլո հաղորդագրություն