Թուրքիայի օգտին չէ Նատօ-ի հրթիռային պաշտպանական վահանի տեղակայումը


Թուրքիայի օգտին չէ Նատօ-ի հրթիռային պաշտպանական վահանի տեղակայումը

  • 06-10-2011 14:57:58   |   |  Մամլո հաղորդագրություն

ԻՌՆԱՅ - Նախագահ Ահմադինեժադը երեքշաբթի գիշեր հեռուստատեսութէան երկրորդ կայանից ունեցած ուղղակի եթերի ժամանակ խօսել է ներքին ու միջազգային խնդիրների մասին: Նախագահը խօսելով Թուրքիայում տեղակայւած Նատօ-ի հրթիռային պաշտպանութէան վահանի մասին` ասաց, որ Նատօ-ի Թուրքիայում հրթիռային պաշտպանական համակարգի տեղակայման հիմնական նպատակը սիոնիստական վարչակարգին պաշտպանելն է եւ աւելացրեց. «Թուրքիայի պատասխանատուներին եայտնել եմ, որ Նատօ-ի այդ քայլը ձեր օգտին չէ, քանզի նրանք չեն ցանկանում տարածաշրջանի երկրների զարգացումը»: Նախագահն աւելացրեց, որ Նատօ-ի քայլերի երկու իւրայատկութիւններից են` երկրների բռնագրաւումը եւ փորձել փրկել սիոնիստական վարչակարգին եւ յիշեցնելով Աֆղանստանում ու Լիբիայում Նատօ-ի ներկայութէան մասին` յստակեցրեց, որ նրանք ցանկանում են ժողովրդի ընթացքը ի շահ իրենց փոխել: Նախագահ Ահմադինեժադը, նշելով, որ պաշտպանական վահանի նպատակն է սիոնիստական վարչակարգին պաշտպանելը, ասաց. «Նրանց քայլն ուղղւած էր Իրանի դէմ, որպէսզի Իրանի հրթիռները չհասնեն սիոնիստական վարչակարգին» եւ աւելացրեց. «Նատօ-ի անդամ երկրները սխալւում են, որ հովանաւորում են սիոնիստական վարչակարգին, քանզի այդ վարչակարգը տապալւելու է»: «Ալիք» օրաթերթ Թուրքիայի օգտին չէ Նատօ-ի հրթիռային պաշտպանական վահանի տեղակայումըԻՌՆԱՅ - Նախագահ Ահմադինեժադը երեքշաբթի գիշեր հեռուստատեսութէան երկրորդ կայանից ունեցած ուղղակի եթերի ժամանակ խօսել է ներքին ու միջազգային խնդիրների մասին: Նախագահը խօսելով Թուրքիայում տեղակայւած Նատօ-ի հրթիռային պաշտպանութէան վահանի մասին` ասաց, որ Նատօ-ի Թուրքիայում հրթիռային պաշտպանական համակարգի տեղակայման հիմնական նպատակը սիոնիստական վարչակարգին պաշտպանելն է եւ աւելացրեց. «Թուրքիայի պատասխանատուներին եայտնել եմ, որ Նատօ-ի այդ քայլը ձեր օգտին չէ, քանզի նրանք չեն ցանկանում տարածաշրջանի երկրների զարգացումը»: Նախագահն աւելացրեց, որ Նատօ-ի քայլերի երկու իւրայատկութիւններից են` երկրների բռնագրաւումը եւ փորձել փրկել սիոնիստական վարչակարգին եւ յիշեցնելով Աֆղանստանում ու Լիբիայում Նատօ-ի ներկայութէան մասին` յստակեցրեց, որ նրանք ցանկանում են ժողովրդի ընթացքը ի շահ իրենց փոխել: Նախագահ Ահմադինեժադը, նշելով, որ պաշտպանական վահանի նպատակն է սիոնիստական վարչակարգին պաշտպանելը, ասաց. «Նրանց քայլն ուղղւած էր Իրանի դէմ, որպէսզի Իրանի հրթիռները չհասնեն սիոնիստական վարչակարգին» եւ աւելացրեց. «Նատօ-ի անդամ երկրները սխալւում են, որ հովանաւորում են սիոնիստական վարչակարգին, քանզի այդ վարչակարգը տապալւելու է»: «Ալիք» օրաթերթ
  -   Մամլո հաղորդագրություն