Ջոն Պրեսկոտը ադրբեջանցիներին խորհուրդ է տուել էներգիան դրսեւորել ոչ թէ ԵԽԽՎ դահլիճում, այլ` սեփական երկրում


Ջոն Պրեսկոտը ադրբեջանցիներին խորհուրդ է տուել էներգիան դրսեւորել ոչ թէ ԵԽԽՎ դահլիճում, այլ` սեփական երկրում

  • 06-10-2011 18:19:59   | Հայաստան  |  Քաղաքական
Հոկտեմբերի 5-ին Եւրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի զեկոյցի վերաբերեալ ելոյթ ունենալու համար հերթագրուած 10 անհատ պատուիրակներից 4-ը հայ էին, 6-ը` ադրբեջանցի: «Առաւօտէ օրաթերթի փոխանցմամբ, թէեւ նիստը նախագահողը նախապէս յորդորել էր զուսպ խօսել եւ միայն քննարկուող թեմայի շուրջ, ադրբեջանցիները Հայաստանի ժողովրդավարութեան եւ արտագաղթի մասին «անկեղծ մտահոգութիւններից» յետոյ դարձեալ խօսել էն «օկուպացիայից» եւ «ագրեսիայից»: «Ծիծաղելի է, որ ադրբեջանցիները մեզ դասեր էն տալիս »,- ելոյթում յայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատուիրակութեան անդամ Արմէն Ռուստամեանը: Իսկ ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողներից Ջոն Պրեսկոտն աւելի կոշտ է խօսել. «Ինձ թուաց, թէ սկսուել է քննարկում Ադրբեջանի մասին»` յաւելելով. «Ադրբեջանն աշխարհի ամենաժողովրդավարական հատուածը չէ»: Դիմելով այդ երկրի պատուիրակներին` նա կոչ է արել. «Այդ էներգիան, որ այստեղ դահլիճում էք դրսեւորում, ձեր երկրում դրսեւորեք »:
  -   Քաղաքական