Ջոն Պրեսկոտը ադրբեջանցիներին խորհուրդ է տվել էներգիան դրսեւորել ոչ թե ԵԽԽՎ դահլիճում, այլ` սեփական երկրում


Ջոն Պրեսկոտը ադրբեջանցիներին խորհուրդ է տվել էներգիան դրսեւորել ոչ թե ԵԽԽՎ դահլիճում, այլ` սեփական երկրում

  • 06-10-2011 18:19:59   | Հայաստան  |  Քաղաքական
Հոկտեմբերի 5-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի զեկույցի վերաբերյալ ելույթ ունենալու համար հերթագրված 10 անհատ պատվիրակներից 4-ը հայ էին, 6-ը՝ ադրբեջանցի: «Առավոտ» օրաթերթի փոխանցմամբ, թեեւ նիստը նախագահողը նախապես հորդորել էր զուսպ խոսել եւ միայն քննարկվող թեմայի շուրջ, ադրբեջանցիները Հայաստանի ժողովրդավարության եւ արտագաղթի մասին «անկեղծ մտահոգություններից» հետո դարձյալ խոսել են «օկուպացիայից» եւ «ագրեսիայից»: «Ծիծաղելի է, որ ադրբեջանցիները մեզ դասեր են տալիս»,- ելույթում հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը: Իսկ ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողներից Ջոն Պրեսկոտն ավելի կոշտ է խոսել. «Ինձ թվաց, թե սկսվել է քննարկում Ադրբեջանի մասին»` հավելելով. «Ադրբեջանն աշխարհի ամենաժողովրդավարական հատվածը չէ»: Դիմելով այդ երկրի պատվիրակներին՝ նա կոչ է արել. «Այդ էներգիան, որ այստեղ դահլիճում եք դրսեւորում, ձեր երկրում դրսեւորեք»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play