Արտիւշ Շահբազեան. ՀՅԴ-ն պատրաստ է ընտրութիւնների


Արտիւշ Շահբազեան. ՀՅԴ-ն պատրաստ է ընտրութիւնների

  • 07-10-2011 17:36:13   | Հայաստան  |  Քաղաքական

ՀՅԴ-ն կազմակերպական առումով իր նախընտրական նախապատրաստական անելիքներն արել է, այդ թւում` իր ծրագրած հանրահաւաքներն ու միջոցառումները: «Եթէ վաղը սկսուի, մենք պատրաստ ենք ընտրութիւնների, իսկ մնացածը քայլեր էն, որ պէտք է շարունակենք, յատկապէս խորացնելով ընտրական իրաւունքի պաշտպանութեան ուղղութեամբ այն բացատրական աշխատանքը, որ ունեցել ենք եւ պիտի ունենանք` փորձելով ժողովրդին, քաղաքական, հասարակական ուժերին տրամադրել այդ ձեւով գնալու ընտրութիւնների, այսինքն` ընտրութիւնների ժամանակ պաշտպանել բոլոր ընտրողների ընտրական իրաւունքը»,- հոկտեմբերի 7-ի ճեպազրոյցում ասաց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան քարտուղար Արտիւշ Շահբազեանը: Ազատ եւ արդար ընտրութիւնների անցկացման հարցում Հայ ազգային կոնգրէսի հետ ՀՅԴ-ի հնարաւոր համագործակցութեան մասին լրագրողի հարցին ի պատասխան պատգամաւորն ընդգծեց, որ իրենք այս հարցում պատրաստ էն համագործակցել բոլորի հետ: «Խնդիրը շատ պարզ է դրուած` միանանք, պաշտպանենք ընտրողի քուէն, փորձենք առաւելագոյնս ապահովել արդար ընտրութիւններ: Կարծում եմ` այս գաղափարը որեւէ մէկի գաղափարական ու քաղաքական ծրագրերին չի հակասում, այլ է խնդիրը` կայ այդպիսի ցանկութիւն, թէ չկա»,-ասաց Ա.Շահբազեանը: Լրագրողի խնդրանքով բանախօսն անդրադարձաւ նաեւ ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի նախօրէին հանրահաւաքում արուած այն պնդմանը, թէ ինքը ցանկացած դաշնակցականից շատ աւելի լաւ է տիրապետում Դաշնակցութեան գաղափարախօսութեանը: «Եթէ լաւ է տիրապետում, պէտք է այլ վերաբերմունք ունենար Դաշնակցութեան նկատմամբ»,-ասաց Ա.Շահբազեանը` կարծիք յայտնելով, որ Լ.Տէր-Պետրոսեանի «տրամադրութիւնները Դաշնակցութեան նկատմամբ դեռ իր քաղաքականութիւն մտնելուց շատ աւելի վաղ էն եղել»: Պատգամաւորի համոզմամբ, ՀՀ առաջին նախագահը «տարբեր բանէր է խօսում, նախընտրական աշխատանքներ է իսկապէս սկսել, փորձում է նաեւ սրբագրել իր անցեալը, իր կառավարման տարիները, շատ աւելի վաղ անցեալի շրջաններըէ: Ըստ նրա, Լ.Տէր-Պետրոսեանը բազմաթիւ «աղաւաղումներ է անում, նաեւ ստեր է ասումէ: «Երեւի ենթադրում է, որ իր կառավարած եւ դրանից առաջ եղած մարդիկ կամ մեռել էն, կամ հեռացել էն բոլորը Հայաստանից, կամ յիշողութիւններն էն կորցրել, կամ էլ այնքան երիտասարդ էն, որ ոչինչ չէն յիշում, որովհետեւ 1996թ.-ի դէպքերը, օրինակ, ովքեր այդ ժամանակ ապրել էն, ակնյայտօրէն յիշում էն` ինչ է տեղի ունեցել. մարդկանց ծեծում էին անգամ խորհրդարանի դահլիճում»,-ասաց դաշնակցական պատգամաւորը` յիշելով 1996թ.-ի սեպտեմբերի 25-26-ի դէպքերը: Նա յատուկ ընդգծեց, որ ի տարբերութիւն Լ.Տէր-Պետրոսեանի, 1996թ.-ի կազմակերպիչները ցուցարարներին ուղարկեցին տները` կոչ անելով գալ յաջորդ օրը, ժամը 12-ին, հանրահաւաքի, այլ ոչ թէ ժողովրդին ուղարկեցին «զօրքի դէմ»: «Լեւոն Տէր-Պետրոսեանն աւելի խորանում է եւ Դաշնակցութեանը սեւացնելու համար, նաեւ պատմութիւնն է սկսում կեղծել»,-ասաց Ա.Շահբազեանը` նշելով հայ-վրացական յարաբերութիւնների մասին առաջին նախագահի պնդումները հերքող պատմական փաստեր: «Պէտք չէ ստախօսութեամբ զբաղուել` կոնիւկտուրային շահերից ելնելով եւ անգամ նրանից, թէ մենք ներքին ինչ խնդիրներ ունենք»,-յորդորեց Ա.Շահբազեանը:
  -   Քաղաքական