Աստղագիտութեան միջազգային 16-րդ օլիմպիադայում Հայաստանի դպրոցականներն արժանացել էն 1 ոսկէ եւ 3 բրոնզէ մեդալների


Աստղագիտութեան միջազգային 16-րդ օլիմպիադայում Հայաստանի դպրոցականներն արժանացել էն 1 ոսկէ եւ 3 բրոնզէ մեդալների

  • 08-10-2011 13:53:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Սեպտեմբերի 22-30-ին Ղազախստանի Ալմա-Աթի քաղաքում տեղի ունեցաւ Աստղագիտութեան միջազգային 16-րդ օլիմպիադան, որին մասնակցեց նաեւ Հայաստանի պատուիրակութիւնը` 15-17 տարեկան 5 պատանիներ, որոնցից 4-ն արժանացան մեդալների` 1 ոսկէ եւ 3 բրոնզէ: Ոսկէ մեդալի արժանացաւ «Քուանտ» վարժարանի սան Լեւոն Ստեփանեանը: Վարդգէս Մամբրէյեանը, Կարէն Համբարձումեանը (երկուսն էլ` Ա. Շահինեանի անվ. ԵՊՀ-ին կից ֆիզ.-մաթ. դպրոց) եւ Վիրաբ Գեւորգեանը («Քուանտ» վարժարան) ստացան բրոնզէ մեդալներ: Մեր պատուիրակութեան ղեկավարներն էին Մարիետտա Գիւլզադեանը (ՀՀ ԳԱԱ Բիւրականի աստղադիտարան եւ Ֆիզ.-մաթ. դպրոց) եւ Տիգրան Նազարեանը (ԵՊՀ եւ «Քուանտ» վարժարան): Արդէն 15 տարի է, ինչ հայ դպրոցականները աստղագիտական օլիմպիադաներում փայլուն արդիւնքներ էն ցուցաբերում` հանդիսանալով այդ օլիմպիադաների պատմութեան մէջ լաւագոյն թիմերից մէկը: Ընդհանուր առմամբ մեր աշակերտները նուաճել էն 7 ոսկէ, 4 արծաթէ եւ 13 բրոնզէ մեդալ:
  -   Մամլո հաղորդագրություն