Աստղագիտության միջազգային 16-րդ օլիմպիադայում Հայաստանի դպրոցականներն արժանացել են 1 ոսկե և 3 բրոնզե մեդալների


Աստղագիտության միջազգային 16-րդ օլիմպիադայում Հայաստանի դպրոցականներն արժանացել են 1 ոսկե և 3 բրոնզե մեդալների

  • 08-10-2011 13:53:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Սեպտեմբերի 22-30-ին Ղազախստանի Ալմա-Աթի քաղաքում տեղի ունեցավ Աստղագիտության միջազգային 16-րդ օլիմպիադան, որին մասնակցեց նաեւ Հայաստանի պատվիրակությունը՝ 15-17 տարեկան 5 պատանիներ, որոնցից 4-ն արժանացան մեդալների` 1 ոսկե եւ 3 բրոնզե։ Ոսկե մեդալի արժանացավ «Քվանտ» վարժարանի սան Լեւոն Ստեփանյանը։ Վարդգես Մամբրեյանը, Կարեն Համբարձումյանը (երկուսն էլ` Ա. Շահինյանի անվ. ԵՊՀ-ին կից ֆիզ.-մաթ. դպրոց) եւ Վիրաբ Գեւորգյանը («Քվանտ» վարժարան) ստացան բրոնզե մեդալներ։ Մեր պատվիրակության ղեկավարներն էին Մարիետտա Գյուլզադյանը (ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարան եւ Ֆիզ.-մաթ. դպրոց) եւ Տիգրան Նազարյանը (ԵՊՀ եւ «Քվանտ» վարժարան): Արդեն 15 տարի է, ինչ հայ դպրոցականները աստղագիտական օլիմպիադաներում փայլուն արդյունքներ են ցուցաբերում` հանդիսանալով այդ օլիմպիադաների պատմության մեջ լավագույն թիմերից մեկը: Ընդհանուր առմամբ մեր աշակերտները նվաճել են 7 ոսկե, 4 արծաթե եւ 13 բրոնզե մեդալ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն