Օքսֆամ hայաստանյան Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի տնօրեն ժամանակավոր պաշտոնակատար


Օքսֆամ hայաստանյան Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի տնօրեն ժամանակավոր պաշտոնակատար

  • 11-10-2011 13:43:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Օքսֆամի հայաստանյան գրասենյակը եւ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը հրավիրում են մասնակցելու աղքատության հաղթահարման միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքին, որոնք կանցկացվեն հոկտեմբերի 13-17-ը Երեւանում եւ Հայաստանի երկու` Շիրակի եւ Վայոց Ձորի մարզերում՝ Օքսֆամի կողմից հիմնադրված Քաղաքացիական հասարակության համագործակցության ցանցի եւ այլ տեղական ու միջազգային կազմակերպությունների աջակցությամբ: Միջոցառումները կանցկացվեն Օքսֆամի GROW համաշխարհային արշավի «Աճեցնենք ավելին, կերակրենք մեր երկիրը» կարգախոսի ներքո, որի նպատակն է նպաստել պարենամթերքի տեղական արտադրության, սպառման, բաշխման եւ կառավարման գործընթացների բարելավմանը, ինպես նաեւ նվազեցնել աղետների ռիսկերը եւ կանխել կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը գյուղատնտեսության վրա, որպես աղքատության հաղթահարման կարեւորագույն գործոն: Ակնկալում ենք Հայաստանի կառավարության եւ դոնոր կազմակերպությունների, Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչությունների, Օքսֆամի եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերի շահառուների, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների մասնակցությունը այս միջոցառումներին: Կից ներկայացնում ենք. Միջոցառումների շարք ՕՐԱԿԱՐԳ 12 հոկտեմբերի, 2011թ. Քայլերթ – ստորագրահավաք` Օքսֆամի համաշխարհային «GROW» քարոզարշավի շրջանակներում եւ նվիրված Աղետների ռիսկերի նվազեցման միջազգային օրվան ք. Գյումրիում 11.00 քայլերթի մեկնարկ Շիրակի մարզպետարանի մոտից, ք. Գյումրի, Գարեգին Նժդեհի փողոց 11.30 – 13.00 Շիրակի մարզպետարանից քայլերթ դեպի Գյումրու քաղաքապետարան 13 հոկտեմբերի, 2011թ. Քայլերթ – ստորագրահավաք` Օքսֆամի համաշխարհային «GROW» քարոզարշավի շրջանակներում եւ նվիրված Աղետների Ռիսկերի Նվազեցման միջազգային օրվան ք. Եղեգնաձորում 11.00 քայլերթի մեկնարկ Վայոց Ձորի մարզպետարանի մոտից, ք. Եղեգնաձոր 11.30 – 13.00 Վայոց Ձորի մարզպետարանից քայլերթ դեպի Եղեգնաձորի քաղաքապետարան 15 հոկտեմբերի, 2011թ. Ավանդական եւ ոչ ավանդական գյուղմթերքի ցուցադրություն եւ համտեսում Երեւան քաղաքի Սիրահարների Այգում` նվիրված Գյուղի Կանանց միջազգային օրվան: Միջոցառման ընթացքում կշեշտադրվի գյուղի կանանց տնտեսական հզորացումն ու տնտեսական հավասար հնարավորությունները նրանց համար: 14.00 – 16.00 ՀՀ մարզերից ժամանած Օքսֆամ հայաստանյան գրասենյակի ծրագրերի շահառու կանանց կողմից կներկայացվեն նրանց կողմից արտադրված ավանդական եւ ոչ ավանդական գյուղմթերքի ցուցադրություն եւ հանրային համտեսում 14.15 – 14.30 Ցուցադրության բացում Օքսֆամ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանի կողմից 14.30 – 14.40 ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի Թագավորության Արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Չարլզ Լոնսդեյլի ելույթը 14.40 – 14.50 Մասնակից կանանց ելույթ 16.00 Միջոցառման փակում 17 հոկտեմբերի, 2011թ. «Աղքատությունը Անկախության 20 տարիներից հետո» թեմայով ցուցահանդես ՄԱԿ-ի գրասենյակում` նվիրված Աղքատության հաղթահարման միջազգային օրվան 11.00 – 11.15 Ցուցահանդեսի բացում Հայաստանում ՄԱԿ-ի Մշտական համակարգող, ՄԱԶԾ ներկայացուցիչ Դաֆինա Գեռչեւայի կողմից 11.15 – 11.30 Օքսֆամ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանի ելույթը 11.30 – 11.45 Օքսֆամի համաշխարհային ,GROWե քարոզարշավի շրջանակներում ,Քաղաքացիական հասարակության համագործակցության ցանցիե կողմից անցկացված բլոգերների առցանց մրցույթի հաղթողների պարգեւատրում 13.00 Ցուցահանդեսի փակում Հարգանքով` Մարգարիտա Հակոբյան Դամթյու Դեսալեյնե
  -   Մամլո հաղորդագրություն