Քայլերթ Գիւմրիում` «Աճեցնենք աւելին, կերակրենք մեր երկիրը» եւ «Միասին նուազեցնենք աղէտների ռիսկը» կարգախօսների ներքոյ


Քայլերթ Գիւմրիում` «Աճեցնենք աւելին, կերակրենք մեր երկիրը» եւ «Միասին նուազեցնենք աղէտների ռիսկը» կարգախօսների ներքոյ

  • 12-10-2011 23:06:39   |   |  Հասարակութիւն
Հոկտեմբերի 12-ին Գիւմրի քաղաքում կայացաւ քայլերթ` «Օքսֆամ» միջազգային կազմակերպութեան «GROW» համաշխարհային արշաւի «Աշխարհն առանց սովի: Աճեցնենք աւելին, կերակրենք մեր երկիրը», ինչպէս նաեւ հոկտեմբերի 13-ին նշուող Աղէտների ռիսկերի նուազեցման միջազգային օրուայ «Միասին նուազեցնենք աղէտների ռիսկը» կարգախօսների ներքոյ: Կազմակերպիչներն էին «Օքսֆամ Մեծ Բրիտանիա» բարեգործական կազմակերպութեան եւ Միաւորուած ազգերի կազմակերպութեան հայաստանեան գրասենեակները: Միջոցառմանն աջակցում էին Օքսֆամի կողմից հիմնադրուած Քաղաքացիական հասարակութեան համագործակցութեան ցանցը (Civil Society Partnership Network), որի մէջ մտնում էն 27 հասարակական կազմակերպութիւններ, ինչպէս նաեւ Հայկական Կարմիր խաչի ընկերութիւնը: Շիրակի մարզպետարանի մօտից մինչեւ Գիւմրու քաղաքապետարան շուրջ երկու ժամ տեւած քայլերթին Կարմիր խաչի շապիկներով մասնակցող երիտասարդներն անցորդներին բաժանեցին «Պատրա'ստ եղիր դիմակայելու աղէտին» շարքից «Հրդեհներ», «Երկրաշարժ» իրազեկող եւ ուսուցանող գունեղ գրքոյքներ, իսկ «Օքսֆամ»-ի շապիկներով մի քանի տասնեակ կամաւորներն անցկացրին իւրայատուկ ստորագրահաւաք: Վերջինները համաքաղաքացիներին առաջարկում էին միանալ «Ո'չ պարէնամթերքների կամայական գնաճին», «Այո' գիւղմթերքի տեղական արտադրութեանը» կոչերին: Այս կոչերին համամիտ անցորդներից իւքանչիւրն ստորագրում էր կոչերը պարունակող առանձին թերթիկ, որը փակցւում էր նոյնաբովանդակ մեծ պաստառի վրայ: «Գործընկերների հետ համատեղ հաւաքած ստորագրութիւնների, նաեւ համապատասխան մասնագէտների կողմից իրականացուող կամայական գնաճի հետազօտութիւնների արդիւնքների ամփոփ փաթեթը կը ներկայացուի կառավարութիւն, որպէսզի վերջինս իր կարգադրիչ դերն աւելի ուժեղացնի եւ հետեւողական լինի, որպէսզի գները կամայական չաճեն: Ակնկալիքն այն է, որ տնտեսվարող սուբյեկտները գերշահոյթ չստանան, պետութիւնն իր դերն ունենա եւ կարգաւորի շուկան` գների հետ կապուած»,-«Նոյեան Տապան»-ի թղթակցի հետ զրոյցում ասաց Շիրակի մարզի հասարակական կազմակերպութիւնների միութեան համակարգող Կարէն Պադիշեանը: Աղէտների կառավարման եւ բնակչութեան տեղաշարժի մարզային կոօրդինատոր Աշոտ Բոյախչեանը յայտնեց, որ Հայկական Կարմիր խաչի ընկերութեան մարզային կառոյցի կամաւորներն առաջին անգամ էն մասնակցում նմանատիպ ակցիայի: «Մենք քաղաքի բոլոր դպրոցներում անցկացնում ենք աղէտների վերաբերեալ արտաժամեայ դասընթացնէր, իսկ ընկերութեան Ստեփանաւանի կենտրոնում` նաեւ առաջին օգնութեան պրակտիկ պարապմունքներ, որոնց երեխաները մեծ հաճոյքով էն մասնակցում»,-ասաց նա: Ակցիայի կոչերի տակ ստորագրած անցորդներից Զինա Յարութիւնեանը նշեց. «Մեր վարչապետ Տիգրան Սարգսեանը խոստացաւ, որ գների ցածրացում պէտք է լինի, բայց ստացուեց հակառակը: Գնաճ եղաւ, հիմա էլ տէր տիրական չկայ, խանութները իրենց կամայական գներն էն թելադրում գնորդներին, արդիւնքում` ժողովրդի վիճակն օրէցօր վատթարանում է: Ժողովուրդն աշխատատեղ չունի, աւելի ճիշտ` ոչ բոլորն ունէն, միայն իրենք ունէն, լաւ տեղերը զբաղեցրել էն, բայց ցածր խաւի մասին ոչ ոք չի մտածում: Իրենք էլ հոգ չէն տանում, միայն ընտրութիւնների ժամանակ 2-3 հազար դրամով թոշակն ու նպաստն էն բարձրացնում եւ այդ մասին բարձրաձայնում, անյարմար չէն էլ զգումէ: Նա նշեց նաեւ, որ, իր խորին համոզմամբ, «ակտիւութեան բարձրացմամբ ժողովուրդը շատ բան կարող է անել», յիշեցնելով յայտնի ասացուածքը` «գիւղ կանգնի` գերան կը կոտրի»: Այս լաւատեսութիւնը չկիսեց տարէց մի գիւմրեցի տղամարդ, ում կարծիքով, «գները, այդ թւում`շաքարաւազինը կրկնակի, պանրինը, ալիւրինը, բարձրացան, Ազգային ժողովի պատգամաւորները բարձրաձայնեցին, քննարկեցին, բայց որեւէ բան չփոխուեց»: Ակցիայի աւարտին` ի պատասխան մեր հարցի, Շիրակի մարզի հասարակական կազմակերպութիւնների միութեան համակարգողը նշեց, որ ակցիան արդիւնաւէտ էր, մեծ թուով մարդիկ միացան կոչին, նոյնիսկ երկու մեծ պաստառներին ոչ բոլոր լրացուած թերթիկների համար ազատ տեղ գտնուեց: «Խուսափողները շատ էին, բայց նաեւ կարող եմ ասել, որ մասնակիցներն էլ շատ էին, այսինքն` մեր կամաւորները լաւ աշխատեցին, ինչի համար էս շատ շնորհակալ եմ: Միջոցառումը, կարելի է ասել, կայացաւ: Շատ մարդիկ կան, որ խուսափում էն իրենց անուններն ասել, վախի զգացում կայ, կամ կարծրատիպէր էն գոյացել զուտ այն պատճառով, որ իրենք տարբեր դէպքերում միացել էն ինչ-որ կոչերի, ինչն անարդիւնաւէտ է եղել, խօսքը չի լսուել կամ ղեկավարութիւնը հաշուի չի նստել իրենց հետ»,-ասաց նա` յաւելելով, որ «ժողովուրդը մի քիչ թերահաւատօրէն է մօտենում այս հարցին»: Շիրակի ՀԿ-ների միութեան թարգմանիչ, համայնքային պատասխանատու Մառա Սաֆարեանի համոզմամբ, ակցիան աւելի արդիւնաւէտ էր, քան ինքը պատկերացնում էր: «Էս նաեւ որոշ հարցումների անցկացման ընթացքում նկատել եմ, որ մարդիկ յաճախ խուսափում էն իրենց կարծիքը յայտնելուց, եւ դա կախուած է հիմնականում նրանից, որ վախենում էն կամ, ինչու չէ, իրենց իրաւունքները չգիտեն: Այսօր էս շատ ուրախ եմ նախ այն բանի համար, որ շատ երիտասարդներ` չվախենալով, որ իրենց չէն պատասխանի, կը մերժեն, թէեւ այդպիսիք էլ եղան, եռանդով մասնակցեցին ակցիային»: Ըստ նրա, գնաճը հիմնական մասի համար ցաւոտ հարց է, այդ իսկ պատճառով մարդիկ ցանկութիւն յայտնեցին պատասխանել: «Իսկ ովքեր էլ չուզեցին` չգիտեն, որ կարելի է արտայայտուել, մէկ-մէկ էլ` բողոքել»,-եզրակացրեց Մ.Սաֆարեանը:
  -   Հասարակութիւն