Ալեքսանդր Իսկանդարյան. «ԲՀԿ-ի կոալիցիայից դուրս գալը այս պահին ձեռնտու չէ հենց իրեն»


Ալեքսանդր Իսկանդարյան. «ԲՀԿ-ի կոալիցիայից դուրս գալը այս պահին ձեռնտու չէ հենց իրեն»

  • 19-10-2011 13:02:25   | Հայաստան  |  Քաղաքական

Հայաստանում կոալիցիոն կուսակցությունների մեջ նորմալ նախընտրական պայքար է սկսվել, որն ընտրություններին ընդառաջ ավելի է սրվելու: Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, հոկտեմբերի 19-ի ասուլիսում նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, ակնհայտ է, որ ՀՀԿ-ն ձգտում է լինել բացարձակ առաջատար: Քաղաքագետի խոսքերով, ԲՀԿ-ի կոալիցիայից դուրս գալը այս պահին ձեռնտու չէ հենց իրեն: «Այդ դեպքում այն բավական մեծ թվով գործիքներ կկորցնի եւ ստիպված կլինի որոշակի արդյունքների հասնել հանրահավաքների եւ այլ գործողությունների միջոցով»,- պարզաբանեց Ա.Իսկանդարյանը: Միաժամանակ նա նշեց, որ նման խոսակցությունները, նրա կարծիքով, խոսում է կոալիցիայի ներսում առկա խնդիրների մասին: Ըստ Ա.Իսկանդարյանի, ԲՀԿ-ն ցանկանում է ապագա խորհրդարանում շատ թվով տեղեր ունենալ: «Սակայն այդ կուսակցությունը դժվար թե կարողանա ավելի շատ ձայներ հավաքել, քան ՀՀԿ-ն»,- ընդգծեց նա: Քաղաքագետը անհավանական համարեց ԲՀԿ-ի միացումը ՀԱԿ-ին, պարզաբանելով. «Ես չեմ պատկերացնում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ցանկանա խորհրդարանում երկրորդը լինել Գագիկ Ծառուկյանից հետո»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play