Բարեգործական հանդիպում. Realmadrid.am Castilla - «Սև-սպիտակ բանակ»


Բարեգործական հանդիպում. Realmadrid.am Castilla - «Սև-սպիտակ բանակ»

  • 20-10-2011 13:32:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ֆուտբոլը չի սահմանափակվում խաղադաշտում, այն անընդհատ տարածվում է ընդհուպ մինչեւ մեր սրտերը` դառնալով մեր կյանքը, մեզ` երկրպագուներիս դարձնելով իր անբաժան մասնիկը: Իրոք, այսօր իրենցից մեծ ուժ են ներկայացնում ֆան ակումբները, սակայն այդ ամենը ավելի հրաշալի է դառնում, երբ 2 գերակումբների երկրպագուների ակումբներ մի պահ կտրվում են մեծ ֆուտբոլից ու սկսում են գործել բարի մղումներով: Հայաստանում գործող Մադրիդի «Ռեալ» ու «Յուվենտուսի» ֆան ակումբները միավորվել են մեկ վեհ նպատակի համար: Տրիբունաներին ու հեռուստաէկրաններին փոխարինելու են գալիս ֆուտբոլային խաղադաշտերը, իսկ նպատակը մեկն է` օգնել քաղցկեղով հիվանդ փոքրիկներին: Հոկտեմբերի 23-ին, ժամը 16:00-ից բոլորին հրավիրում ենք «Խուլ-Համրերի մշակույթի պալատ»` դիտելու Realmadrid.am Castilla - «Սեւ-սպիտակ բանակ» (Juventus.am) հանդիպումը եւ մասնակից դառնալու բարեգործությանը: Մուտքն ազատ է: Հասցեն` Երեւան, Եզնիկ Կողբացու 69 Հղումը քարտեզի վրա`
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play