Սերժ Սարգսյանն ընդունել է Միջազգային եվրոպական շարժման նախագահ Փեթ Քոքսին և փոխնախագահ Չարլզ-Ֆերդինանդ Նոթոմբին


Սերժ Սարգսյանն ընդունել է Միջազգային եվրոպական շարժման նախագահ Փեթ Քոքսին և փոխնախագահ Չարլզ-Ֆերդինանդ Նոթոմբին

  • 20-10-2011 15:53:55   | Հայաստան  |  Քաղաքական
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է Միջազգային եվրոպական շարժման նախագահ Փեթ Քոքսին եւ փոխնախագահ Չարլզ-Ֆերդինանդ Նոթոմբին, ովքեր Հայաստան են ժամանել մասնակցելու Միջազգային եվրոպական շարժման՝ հոկտեմբերի 20-21-ը Երեւանում անցկացվող համաժողովին: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում ընթացող բարեփոխումներին, Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի եվրամերձեցման քայլերին, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներին:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play