Հայաստանի և Ռուսաստանի միջեւ ստորագրվել է «Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի համագործակցության» հուշագիր


Հայաստանի և Ռուսաստանի միջեւ ստորագրվել է «Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի համագործակցության» հուշագիր

  • 25-10-2011 14:23:25   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Ռուսաստան պետական այցի երկրորդ օրը, ի թիվս այլ փաստաթղթերի, կնքվել է նաեւ հուշագիր առողջապահության ոլորտում: ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը եւ ՌԴ Մարդու բարեկեցության եւ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում դաշնային վերահսկողության ծառայության ղեկավար Գենադի Օնիշչենկոն ստորագրել են «Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի համագործակցության» հուշագիր: Այսուհետ Հայաստանի եւ Ռուսաստանի տարածքներում վարակիչ հիվանդությունների մասին օպերատիվ տեղեկատվության փոխանակումը կիրականացվի նոր հուշագրի կետերին համապատասխան: Վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու եւ առհասարակ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով կստեղծվի մշտադիտարկման նոր, առավել կատարելագործված համակարգ: Գիտահետազոտական աշխատանքների հիման վրա կմշակվեն եւ կներդրվեն ախտորոշիչ եւ կանխարգելիչ նոր մեթոդներ: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու լաբորատորիաների նյութատեխնիկական բազայի հզորացմանը եւ համապատասխան մասնագետների վերապատրաստմանը: Ըստ Հուշագրի, ապահովվելու է նաեւ ոլորտում միջազգային համագործակցության զարգացման շարունակականությունը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play