ԳՅՈՒՄՐԻԻ «ՇԻՐԱԿԸ» ԴՈՒՐՍ ՄՆԱՑ «ԻՆՏԵՐՏՈՏՈ» ԳԱՎԱԹԻ<br /> ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ<br />


ԳՅՈՒՄՐԻԻ «ՇԻՐԱԿԸ» ԴՈՒՐՍ ՄՆԱՑ «ԻՆՏԵՐՏՈՏՈ» ԳԱՎԱԹԻ
ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ

  • 25-06-2001 18:11:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գյումրիի «Շիրակը» 3:1 հաշվով «Ինտերտոտո» գավաթի խաղարկությունում տանուլ տվեց կրկնական խաղը Տատաբանյա քաղաքի հունգարական «Լոմբարդ» ակումբին: Առաջին խաղը Տատաբանյայում հայ ֆուտբոլիստները շահել էին 3:2 հաշվով եւ իրական հնարավորություն ունեին դուրս գալու խաղարկության հաջորդ փուլ: Սակայն Գյումրիում անհաջող խաղալով եւ երրորդ գնդակը բաց թողնելով 84-րդ րոպեին, նրանք զրկվեցին այդ հնարավորությունից:
Նոյյան տապան  -   Սպորտ