ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված համերգ Դանիայում


ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված համերգ Դանիայում

  • 01-11-2011 20:50:54   | Դանիա  |  Մշակույթ

Հոկտեմբերի 29-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված տոնական համերգ, որին ներկա էին Դանիայի կառավարության եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Դանիայում հավտարմագրված դիվանագետներ, հայ եւ դանիացի մտավորականներ, գործարարներ: Համերգից առաջ ելույթ ունեցան Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը եւ «ԴանԱրմեն» կազմակերպության կազմակերպության նախագահ Օլե Մելդգաարդը: Հրաչյա Աղաջանյանը իր խոսքում ներկայացրեց հայկական պետականության ստեղծման ճանապարհին հայ ժողովրդի առջեւ ծառացած խնդիրներն ու ձեռքբերումները: Հայաստանի դեսպանը անդրադարձել է նաեւ հայ-դանիական հարաբերություններին: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, տոնական համերգին ելույթ ունեցան մի շարք միջազգային մրցույթների դափնեկիրներ Դանիայից՝ դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանը, Բելգիայից՝ ջութակահար Հրաչյա Ավանեսյանը, ինչպես նաեւ երգչուհի Զառա Ավագյանը, Սանկտ Աննե գիմնազիայի սաները եւ Էդվարդ Հարությունյանն իր նվագախմբով:
Նոյյան տապան  -   Մշակույթ