Հայ մարզուհին շահեց ևս մեկ բրոնզե մեդալ


Հայ մարզուհին շահեց ևս մեկ բրոնզե մեդալ

  • 07-11-2011 16:28:52   | Ռուսաստան  |  Սպորտ

Նոյեմբերի 1-5-ը Մոսկվայում անցկացված «Ունիվերսալ մարտերի» աշխարհի առաջնության կանանց մրցումներում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ՝ Աննա Բադալյանը, ով «Թեթեւ ունիվերսալ մարտ» կարգում նվաճել էր բրոնզե մեդալ, հաջող անցկացրեց նաեւ մրցելույթները «Ունիվերսալ մարտ» կարգում եւ վաստակեց եւս մեկ բրոնզ: Տեղեկացնում ենք նաեւ, որ նոյեմբերի 3-ին Մոսկվայում տեղի է ունեցել «Ունիվերսալ մարտի միջազգային սիրողական ֆեդերացիա»-ի /FIAU/ կոնգրեսը, ուր Մոնղոլիայի, Չեռնոգորիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի եւ Հունաստանի ազգային ֆեդերացիաների հետ միասին FIAU-ի կազմում ընդգրկվել է նաեւ «Ձմեռային ունիվերսալ մարտերի հայկական ֆեդերացիան»: «Ունիվերսալ մարտերը» մի քանի մարզաձեւի համադրում է՝ արգելքների գոտու հաղթահարում, դանակի նետում, օդամղիչ ատրճանակից հրաձգություն եւ ձեռնամարտ: «Ձմեռային ունիվերսալ մարտերում» ներառված է նաեւ դահուկավազք, իսկ ձեռնամարտն անցկացվում է ձյան վրա: Հավելենք, որ «Ձմեռային ունիվերսալ մարտերն» ընդգրկված են 2014թ. Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերի ցուցադրական ելույթներում եւ մեծ հնարավորություն ունեն մոտալուտ ապագայում համալրելու ձմեռային օլիմպիական մարզաձեւի ցանկը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play