Արցախի առաջին կիբերսպորտի առաջնության մրցանակաբաշխությունը


Արցախի առաջին կիբերսպորտի առաջնության մրցանակաբաշխությունը

  • 08-11-2011 13:49:01   | Հայաստան  |  Սպորտ

Նոյեմբերի 4-ին հայտնի դարձան Ղարաբաղ Տելեկոմի կողմից կազմակերպված համակարգչային խաղերի առաջնության հաղթողները, որոնց մրցանակաբաշխությունը տեղի ունացավ ընկերության գլախամասային գրասենյակում նոյեմբերի 7-ին: Անհատական կատեգորիայում 16 մասնակիցներից առաջին տեղը գրավեց Արոն Ղուլյանը, որը ստացավ Dell նեթբուք եւ 1 Մբիտ/վրկ ինտերնետից մեկ տարի անվճար օգտվելու փաթեթ: Նույն կատեգորիայում երկրորդ տեղը զբաղեցրեց Առուշան Խաչատրյանը, իսկ երրորդը` Էդուարդ Մեհրաբյանը, որոնք պարգեւատրվեցին 512 Կբիտ/վրկ եւ 215 Կբիտ/վրկ արագության ինտերնետից օգտվելու տարեկան անվճար փաթեթներով` համապատասխանաբար: Թիմային կատեգորայիում 11 խմբից հաղթեց “Phoenix Club” թիմը, որի անդամները արժանացան դրամական պարգեւատրության` 50000-ական դրամ յուրաքանչյուրը, իսկ երկրորդ տեղում հայտնված “Park” թիմի մասնակիցները` 30000-ական դրամ: Շնորհավորելով հաղթողներին` ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ պ-րն Գ.Տերտերյանը անձամբ հանձնեց պատվոգրերը եւ պարգեւատրումները: Նա նշեց, որ, հաշվի առնելով միջոցառման նկատմամբ երիտասարդության կողմից ցուցաբերած մեծ արձագանքը ու խանդավառությունը, միջոցներ կձեռնարկվեն հետագայում նմանատիպ մրցույթների պարբերական կազմակերպման ուղղությամբ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play