Բակո Սահակյանը մասնակցել է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի անդրանիկ նիստին


Բակո Սահակյանը մասնակցել է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի անդրանիկ նիստին

  • 30-05-2011 20:40:18   | Հայաստան  |  Քաղաքական
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 30-ին Երեւան քաղաքում մասնակցել է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստին, որը վարում էր Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարը Հայոց ցեղասպանությունը որակել է որպես մեր ժողովրդի պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկը, ընդգծելով նրա 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների անցկացման կարեւորությունը ինչպես Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի, այնպես էլ միջազգային հանրության համար: Բակո Սահակյանը նշել է, որ Արցախը եւս ըստ ամենայնի կաջակցի այդ միջոցառումների պատշաճ անցկացման գործին: Նիստին մասնակցում էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Հայաստանի եւ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներ, Սփյուռքի ներկայացուցիչներ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play