Պարզվել է սպանվածի ինքնությունը


Պարզվել է սպանվածի ինքնությունը

  • 10-11-2011 18:56:19   | Հայաստան  |  Հասարակություն
Հոկտեմբերի 13-ին Արարատի մարզի Ոսկետափ գյուղի գերեզմանատանը հարակից նախկին էլեկտրական ենթակայանի շենքում հայտնաբերվել էր 20-35 տարեկան, միջին կազմվածքի, 150-160 սմ հասակ ունեցող անձը չպարզված կնոջ կիսաայրված դիակ: Հագուստներն այրված էին, պահպանվել էր մազերի մետաղյա հերակալը: Ըստ ՀՀ ոստիկանության հասակայնության հետ կապի եւ լրատվության վարչության հաղորդագրության, ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ եւ համաձայն նոյեմբերի 9-ին ստացված գենետիկական փորձաքննության եզրակացության՝ հայտնաբերվածը Երեւան քաղաքում հաշվառված, 23-ամյա Ալվինա Հովհաննիսյանն է, որը հոկտեմբերի 13-ից որպես անհայտ կորած հետախուզվում էր ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից: ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play