Բակո Սահակյանի հանդիպումը ամրիկահայ բարերարների հետ
22-11-2011 11:58:07 | ԱՄՆ | Քաղաքական
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել ամերիկահայ բարերարներ Հարութ Հակոբյանի եւ Լեւոն Կիրաջյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Նախագահը կարեւորել է Սփյուռքի ներուժի եւ փորձի օգտագործումը Արցախի զարգացման գործում, ինչը հնարավորություն է տալիս տարբեր ոլորտներում ավելի կարճ ժամանակահատվածում շոշափելի արդյունքների հասնել:
Հանդիպմանը մասնակցում էին <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք: