Բակո Սահակյանի հանդիպումը ամրիկահայ բարերարների հետ


Բակո Սահակյանի հանդիպումը ամրիկահայ բարերարների հետ

  • 22-11-2011 11:58:07   | ԱՄՆ  |  Քաղաքական
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել ամերիկահայ բարերարներ Հարութ Հակոբյանի եւ Լեւոն Կիրաջյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Նախագահը կարեւորել է Սփյուռքի ներուժի եւ փորձի օգտագործումը Արցախի զարգացման գործում, ինչը հնարավորություն է տալիս տարբեր ոլորտներում ավելի կարճ ժամանակահատվածում շոշափելի արդյունքների հասնել: Հանդիպմանը մասնակցում էին <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play