Բակո Սահակյանը ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի Հարավային Կալիֆորնիայի շրջանային խորհրդի պատվիրակությանը


Բակո Սահակյանը ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի Հարավային Կալիֆորնիայի շրջանային խորհրդի պատվիրակությանը

  • 24-11-2011 12:53:21   | ԱՄՆ  |  Քաղաքական
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 23-ին Լոս Անջելես քաղաքում ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի Հարավային Կալիֆորնիայի շրջանային խորհրդի պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման, միջազգային ասպարեզում ղարաբաղյան հիմնախնդրի ճշմարտացի ներկայացման եւ Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ կազմակերպությունը շոշափելի դերակատարություն ունի Արցախի կյանքում, եւ այս կառույցի հետ համագործակցությունը կարեւորվում է պաշտոնական Ստեփանակերտի կողմից: Նախագահ Սահակյանը նշել է, որ արդի պայմաններում անհրաժեշտ է նոր որակ հաղորդել երկկողմ համագործակցությանը եւ ավելի ակտիվացնել այն: Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play