ՖԻՆԼԱՆԴԻԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՍԲ. ԷՋՄԻԱԾՆԻ ԳԱՆՁԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ<br />


ՖԻՆԼԱՆԴԻԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՍԲ. ԷՋՄԻԱԾՆԻ ԳԱՆՁԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

  • 09-11-1998 14:40:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 11-ին Հելսինկիի (Ֆինլանդիա) Արվեստի եւ դիզայնի թանգարանում կբացվի սբ. Էջմիածնի գանձերի ցուցահանդեսը: Սա երրորդ նման ցուցահանդեսն է` նվիրված Հայաստանում քրիստոնեության իբրեւ պետական կրոն ընդունման 1700-ամյակին. նախորդ երկու ցուցահանդեսները բացվել են Մոսկվայում եւ Աթենքում: Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 10-ին: Սպասվում է, որ արարողությանը կմասնակցի Հայաստանի պատվիրակությունը, որի կազմում կլինեն Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարության կոմիտեի գործադիր քարտուղար Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանը, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Սբ. Էջմիածնի թանգարանի տնօրեն հայր Ներսես Խալաթյանը, կրոնի գործերի պետական խորհրդի նախագահ Լազար Սուջյանը եւ ուրիշներ: Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ 1999 թվականի հունվարի 24-ը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play