Ազգային հիփոթեքային ընկերության պարտատոմսերը տեղաբաշխվել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի տեղաբաշխման հարթակում


Ազգային հիփոթեքային ընկերության պարտատոմսերը տեղաբաշխվել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի տեղաբաշխման հարթակում

  • 24-11-2011 17:41:29   | Հայաստան  |  Տնտեսություն

Նոյեմբերի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում առաջին անգամ տեղի է ունեցել արծեթղթերի տեղաբաշխում: Տեղաբաշխվել են «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերը` մեկ միլիարդ ՀՀ դրամ ծավալով: Ինչպես հայտնում են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ից, Ազգային հիփոթեկային ընկերության (ԱՀԸ) պարտատոմսերը տեղաբաշխվել են 100%-ով, եւ տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 954,723,223.82 ՀՀ դրամ, պահանջարկը` 1,442,956,491.95 ՀՀ դրամ: Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.38%, իսկ կտրման եկամտաբերությունը՝ 9.63%: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի Գլխավոր տնօրեն Կոնտստանտին Սարոյանը ողջունել է ԱՀԸ-ի` բորսայական հարթակում տեղաբաշխումը իրականացնելու որոշումը, նշելով որ այն հնարավոր դարձավ շուկայի բոլոր մասնակիցների համատեղ ջանքերի, ինչպես նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի աջակցության շնորհիվ: Տեղաբաշխման հարթակը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի կողմից տրամադրվող այն լրացուցիչ ծառայություններից է, որոնք հնարավոր է իրագործել ընկերությունների կողմից պահանջարկի առկայության դեպքում, քանի որ Բորսան շարունակաբար հետեւում է շուկայի զարգացմանն ուղղված լրացուցիչ եւ որակյալ ծառայությունների մատուցման իր առաքելությանը: ԱՀԸ-ի Գործադիր տնօրեն Մհեր Եդիգարյանը հնչեցրել է աճուրդի կայացումը խորհրդանշող զանգը եւ նշել, որ գոհ է արդյունքներից, քանի որ պահանջարկը նույնիսկ գերազանցել է առաջարկը` հավելելով, որ դա առաջին քայլն է՝ կապիտալի շուկայում իրենց աշխատանքը շարունակական է լինելու: «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի մասին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերությունը գրանցվել եւ լիզենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1/1167 Ա որոշմամբ (գրանցման վկայականի համարը` թիվ 26, 16.06.2009թ վարկային գործունեության լիցենզիա թիվ 26): Ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկը: NASDAQ OMX-ի մասին NASDAQ OMX-ը աշխարհի ամենախոշոր բորսայական ընկերությունն է: Այն բորսայական ծառայություններ է մատուցում եւ առաջատար տեխնոլոգիաներ ներդնում վեց մայրցամաքներում գտնվող երկրներում, եւ ունենալով իր հարթակներում ցուցակված ավելի քան 3,900 ընկերություններ` առաջինն է նաեւ ցուցակված ընկերությունների թվով: NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները ներդրված են ավելի քան 50 երկրների 70 բորսաներում, քլիրինգային կազմակերպություններում եւ կենտրոնական դեպոզիտարիաներում: 2008թ.-ի հունվարին սկանդինավյան երկրներում գործող OMX բորսայական օպերատորը ձեռք է բերել Հայաստանի Ֆոնդային Բորսայի (ՀՖԲ) եւ Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի (ՀԿԴ) բաժնետոմսերի 100%-ը: 2008թ.-ի փետրվարին NASDAQ-ի եւ OMX-ի միավորման արդյունքում ստեղծված NASDAQ OMX Group-ը դարձավ ՀՖԲ-ի եւ ՀԿԴ-ի միակ սեփականատերը: 27.01.2009թ.-ից «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն դարձավ «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play