Տիգրան Սարգսյանը հանդիպել է Եվրամիության առևտրի հարցերով հանձնակատար Կարել դը Գուխտին


Տիգրան Սարգսյանը հանդիպել է Եվրամիության առևտրի հարցերով հանձնակատար Կարել դը Գուխտին

  • 06-12-2011 14:03:55   | Ֆրանսիա  |  Մամլո հաղորդագրություն
Բրյուսել կատարած այցի շրջանակներում վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 5-ին հանդիպել է Եվրամիության առեւտրի հարցերով հանձնակատար Կարել դը Գուխտին: Հանդիպման օրակարգում Հայաստան-ԵՄ առեւտրատնտեսական հարաբերությունների ընթացքն ու հեռանկարներն էին, մասնավորապես, ՀՀ-ԵՄ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը եւ դրա շուրջ առաջիկա բանակցային գործընթացը: Այդ համատեքստում, Կառավարության ղեկավարը Եվրամիության առեւտրի հարցերով հանձնակատարին է ներկայացրել Հայաստանում ընթացող բարեփոխումները: Վարչապետը նշել է, որ Եվրոպական հանձնաժողովի հետ նախապես համաձայնեցված գործողություններն ամբողջապես կատարված են Հայաստանի կողմից, որոնք արդեն իսկ ներկայացվել են կառույցին: Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ 2012 թվականի սկզբին կլինի ԽՀԱԱ համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին Եվրոպական հանձնաժողովի համապատասխան որոշումը: Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, ավելի վաղ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ Եվրոպական հանձնաժողովի զարգացման եւ համագործակցության դեպարտամենտի գլխավոր տնօրեն Ֆոկիոն Ֆոտիադիսի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանին մակրոֆինանսական աջակցության վերաբերյալ ընթացիկ հարցեր:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն