Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հետ


Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հետ

  • 12-12-2011 22:30:05   |   |  Տնտեսություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի եւ նրա տեղակալ Սլավա Պետրոսյանի հետ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը, ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը, քննարկվել են տնտեսական մրցակցության կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք նշվել է այս ոլորտում երկու հայկական պետությունների միջեւ համագործակցության շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play