Արցախի կերպարվեստի թանգարանին փոխանցվեց Վաչագան Բարեպաշտի դիմանկարը


Արցախի կերպարվեստի թանգարանին փոխանցվեց Վաչագան Բարեպաշտի դիմանկարը

  • 25-05-2011 19:48:33   | Հայաստան  |  Մշակույթ
Մայիսի 25-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է բարերար Արմեն Դավթյանին, ով նախագահին է նվիրել նկարիչ Մարտիրոս Ալագյանի Վաչագան Բարեպաշտի դիմանկարը: Բ.Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարին` ընդգծելով, որ Վաչագան Բարեպաշտի գործունեությունը եւ նրա թողած քաղաքական, իրավական ու մշակութային ժառանգությունը հանդիսանում է հայկական պետականության բաղկացուցիչ մասը եւ պահանջում է ավելի խորը ուսումնասիրություն: Նա նաեւ նշել է, որ քննարկվում է Վաչագան Բարեպաշտի արձանն Արցախում տեղադրելու հարցը: Բ.Սահակյանը Վաչագան Բարեպաշտի դիմանկարը փոխանցել է Արցախի կերպարվեստի թանգարանին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play