Բակո Սահակյան. «Պահեստ արձակված զինծառայողներին աշխատանքով ապահովելը կարեւոր խնդիրներից մեկն է»


Բակո Սահակյան. «Պահեստ արձակված զինծառայողներին աշխատանքով ապահովելը կարեւոր խնդիրներից մեկն է»

  • 25-05-2011 19:34:55   | Հայաստան  |  Քաղաքական
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին պաշտպանության նախարարությունում հանդիպում է ունեցել պահեստազորի մի խումբ սպաների եւ ենթասպաների հետ: Բ.Սահակյանը նշել է, որ պահեստ արձակված զինծառայողներին աշխատանքով ապահովելը հանդիսանում է հանրապետության առջեւ ծառացած կարեւոր խնդիրներից մեկը, որն ունի սոցիալական, քաղաքական եւ բարոյական նշանակություն: Նա ընդգծել է, որ հանրապետության տնտեսության բոլոր ճյուղերում կա նախկին սպաների մասնագիտական փորձի ու գիտելիքների պահանջ, եւ իշխանությունները կանեն հնարավորը այն բավարարելու համար: Այս ուղղությամբ Բ.Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին: Հանդիպմանը մասնակցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, շրջվարչակազմերի ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play