Լիոնել Մեսսի. «Թիմային հաղթանակը գերադասում եմ անձնականից»
24-05-2011 11:14:19 | Իսպանիա | Սպորտ
«Բարսելոնայի» արգենտինացի կիսապաշտպան Լիոնել Մեսսին հայտարարել է, որ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ հանդիպումը անգլիական Մանչեսթր Յունայթեդի հետ անցկացնելու է այնպես, ասես դա իր վերջին հանդիպումն է:
Արգենտինացին ցանկանում է, որ կրկնվի 2009թ.-ին Հռոմում Չեմպիոնների Լիգայում «Բարսելոնայի» հաղթանակը Յունայթեդի նկատմամբ: Հիշեցնենք, որ այդ հանդիպումն ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով` 2-0, իսկ Լիոնել Մեսսին՝ գլխավոր հերոսներից մեկն էր:
Լ.Մեսսին անդրադարձել է նաեւ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուի սահմանած ռեկորդին (պորտուգալացին 34 խաղում դարձել է 40 գոլի հեղինակ).
«Ես կցանկանայի լավագույն ռմբարկուն լինել, սակայն Կրիշտիանուն վերջին մի քանի խաղերում բավականին շատ գոլեր խփեց: Ես նրան շնորհավորում եմ, սակայն ինձ համար թիմային հաղթանակն ավելի կարեւոր է»,- ասել է Լ.Մեսսին։