ՋՐՀԵՂԵՂԸ ՈՂՈՂԵԼ Է ԱՄՆ-Ի ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՓԸ, ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԵՐԸ<br /> ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ <br />


ՋՐՀԵՂԵՂԸ ՈՂՈՂԵԼ Է ԱՄՆ-Ի ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՓԸ, ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԵՐԸ
ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ

  • 23-01-1996 15:05:00   | Հայաստան  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, հունվ 23 (ՆՏ-DPA) Հալվող ձյունը եւ սառույցը, խառնվելով հորդառատ անձրեւների հետ, երկուշաբթի օրը վարարեցրին ԱՄՆ-ի արեւելյան մասում գտնվող խոշոր գետերը, որի հետեւանքով գոյացավ վերջին տասնամյակում ամենաավերիչ ջրհեղեղը: Փենսիլվանիա նահանգում, որտեղ մոտ 100000 մարդ էվակուացվել է իրենց տներից, եղած 50-ից ավելի կոմսությունների (տեղական ինքնավարության շրջանների) երեք քառորդից ավելին հայտարարվել է աղետի գոտի, իսկ Արեւմտյան Վիրջինիայում վթարային վիճակում են 29 կոմսություն: Պիթսբուրգ ցածրադիր քաղաքի որոշ մասեր հայտնվեցին ջրի տակ, երբ Մոնոնգահելա եւ Ալեջենսի գետերը դուրս եկան իրենց ափերից: Ավերվել են մի շարք պատմական տներ Հարիսբերգում (Փենսիլվանիա նահանգ): Վաշինգտոնում Պոտոմակ գետն համարյա երկու մետր բարձրացել է իր մակարդակից` ողողելով ճանապարհները, ստորգետնյա ավտոտնակները եւ մեկուսացնելով Նեշնլ Օդանավակայանը, իսկ քաղաքի ու արվարձանների շատ տարածքներ դարձրել է փոքրիկ լճակներ: Առնվազն 35 մահվան դեպք է գրանցվել ջրհեղեղի, սառցակալման, սառնամանիքի, հորդառատ անձրեւների եւ անցյալ շաբաթվա վերջում տեղի ունեցած հանկարծակի հալոցքի պատճառով, որն ընդգրկել է 8 նահանգներ: Նյու-Յորքում հինգ մարդ է զոհվել է այն բանի հետեւանքով, որ հեղեղը ճանապարհից քշել եւ ջրամբարն է գցել այն մեքենան, որում գտնվել են նրանք:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play