ԿԼԱՈՒՍ ՔԻՆԿԵԼԸ ԿՔՆՆԱՐԿԻ ՉԵՉԵՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ<br /> ՊՐԻՄԱԿՈՎԻ ՀԵՏ<br />


ԿԼԱՈՒՍ ՔԻՆԿԵԼԸ ԿՔՆՆԱՐԿԻ ՉԵՉԵՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
ՊՐԻՄԱԿՈՎԻ ՀԵՏ

  • 19-01-1996 15:40:00   | Հայաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ-ԲՈՆՆ, հունվ 19 (ՆՏ-DPA) Գերմանիայի արտաքին գործերի նախարար Կլաուս Քինկելը հունվարի 27-ին մեկօրյա այցով կգա Մոսկվա`քննարկելու չեչենական ճգնաժամը իր ռուս գործընկերոջ` Եվգենի Պրիմակովի հետ, հաղորդել է Մոսկվայի գերմանական դեսպանատունը հինգշաբթի օրը: Հանդիպման մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել Գերմանիայի կանցլեր Հելմուտ Կոլի եւ Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի միջեւ կայացած հեռախոսազրույցի ժամանակ, որի ընթացքում Ելցինը Կոլին հաղորդել է չեչենական խռովությունների դեմ ձեռնարկված ռազմական միջոցառումների մասին: Բոննի Արտաքին գործերի գրասենյակը հաղորդել է, որ Քինկելի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Պրիմակովը եւս շեշտը դրել է ռուսական արտաքին քաղաքականության անփոփոխության վրա: Պրիմակովը նշել է, որ ոչ մի փոփոխություն չի լինելու ժողովրդավարության հաստատման եւ տնտեսական բարեփոխումների գործընթացում: Հաղորդման մեջ նշվում է, որ հեռախոսազրույցի ժամանակ Քինկելը «խոր մտահոգություն» է արտահայտել Չեչնիայում աճող լարվածության կապակցությամբ եւ քաղաքական լուծման կոչ է արել:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play