ԷՐԲԱԿԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԿԱԶՄԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ<br />


ԷՐԲԱԿԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԿԱԶՄԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  • 10-01-1996 18:05:00   | Հայաստան  |  Միջազգային
Հունվ 10 (ՆՏ - AFP) Թուրքիայի վարչապետ նշանակված իսլամամետ Բարօրության կուսակցության ղեկավար Նեջմեթին Էրբականը չորեքշաբթի օրը սկսել է ջանքեր գործադրել կառավարություն կազմելու համար: Այս կուսակցությունը ունի 158 տեղ 550 տեղանոց խորհրդարանում, սակայն խորհրդարանի մյուս երեք խոշոր կուսակցությունները բացառում են նրա հետ կոալիցիա կազմելու հնարավորություկը: Դիտորդների մեծ մասը գտնում են, որ Էրբատանը քիչ հնարավորություն ունի կառավարություն կազմելու: Այս կուսակցությունը դեկտեմբերի 24-ի ընտրություններում հանդես էր գալիս ընդդեմ Թուրքիայի եւ Արեւմուտքի կապերի եւ հանուն իսլամական աշխարհի միավորման: Համաձայն Թուրքիայի Սահմանադրության, եթե նորընտիր խորհրդարանի աշխատանքը սկսելուց 45 օրվա ընթացքում չի հաջողվում կառավարություն ձեւավորել, ապա խորհրդարանը կարող է արձակվել եւ նշանակվել նոր ընտրություններ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play