Սերժ Սարգսյանն արձագանքել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակի հայտարարությանը


Սերժ Սարգսյանն արձագանքել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակի հայտարարությանը

  • 17-03-2011 14:38:38   | Հայաստան  |  Քաղաքական
Օրերս Ադրբեջանի Միլլի Մեջլիսի փոխնախագահ Բահար Մուրադովան հրապարակային կոչով դիմել էր ՀՀ նախագահին եւ իր տիկնոջը` մասնավորապես ասելով. «թույլ մի տվեք ձեր ժողովրդին սպանել երեխաներին»: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արձագանքել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովայի հայտարարությանը` նշելով. «Հարգարժան տիկին Մուրադովա, Միլլի Մեջլիսի նիստում ինձ ու իմ տիկնոջը հասցեագրված Ձեր հայտարարությունն անկեղծորեն հուզեց ինձ: Հուզեց երկու պատճառով: Նախ որովհետեւ կարծում եմ, որ Դուք իրապես ազնիվ էիք ու վստահ Ձեր համոզմունքներում: Երկրորդ, որ իմ ժո-ղովրդի մասին նորաստեղծ լեգենդներն օր օրի այնքան են խորանում ձեր երկրում, որ կարծես հավատամք են դառնում, ինչը միայն փաստերով ու առողջ բանավեճով հիմա արդեն ավելի դժվար կլինի փոխել, նույնիսկ շատ հարգարժան տիկ-նոջը հակառակը հավաստիացնել, չհորինված իրականությունը ցույց տալ: Ես որոշեցի արձագանքել Ձեր հայտարարությանը, արձագանքել որպես հայ մարդ: Վստահ եմ, որ եթե Ձեզ հաջողվի խոսակցության բռնվել մեր ժողովրդին քաջածանոթ ադրբեջանցիների հետ, նրանք անկեղծության պահին Ձեզ անպայման կասեն, թե ինչպիսին է իրականում հայը: Հասկանում եմ, որ դժվար կլինի, բայց փորձեք, այնուամենայնիվ, լսել անկեղծ կարծիքներ: Անշուշտ, հետո պրոպա-գանդան բազում ուրիշ ահասարսուռ «պատ-մու-թյուններ» կհրամցնի Ձեզ ու բոլորին, բայց, հավատացնում եմ` հոգու խորքից եկող պատմությունները մնայուն են, որովհետեւ իրական են: Դրանց պետք է ծանոթ լինել: Այո, մենք խնդիր ունենք լուծելու ու միասին պիտի լուծենք: Միասին: Մենք պար-տավոր ենք դա անել, որպեսզի այդ բեռը չթողնենք մեր զավակներին: Բայց դա անելու համար մենք նախ պիտի կարողանանք փոխել ոչնչացման մղող հասարակական մթնո-լորտը, հրաժարվել այն սնող մեխանիզմներից, մենք պիտի կարողա-նանք կոտրել միջա-վայրը, որը բռնություն է ծնում, որը հնարավոր է դարձնում բռնու-թյունը, հանգեցնում երի-տասարդ տղաների անդառնալի կորուստների, որտեղ նույնիսկ հնարավոր է մանկան կյանքը կասկածելի պատմություններով դարձնել շահարկումների առար-կա` միայն թեկուզ մի ողջ ժողովրդի պիտակավորելու պարզունակ նպա-տակով: Մենք նրանց բոլորի մայրերին պատասխան ունենք տալու: Միասին: Իսկ նրանց մայ-րերը մեզնից միայն իրենց զավակներին են ուզում: Հարգարժան տիկին, Թեեւ իրականության հետ կապ չունի Ձեր հայտարարությունը, ես, այնուամենայնիվ, որոշեցի արձա-գանքել դրան: Հուսով եմ, որ Ձեր կողմից հիշատակված մանկա-սպա-նության դեպքի անաչառ քննությունից հետո Դուք կկարողանանք մեկ այլ հայտա-րարությամբ էլ հանդես գալ, որքան էլ դժվար լինի Ձեզ համար: Հարգանքով` Սերժ Սարգսյան»
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play