Սերժ Սարգսեանն արձագանքել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխօսնակի յայտարարութեանը


Սերժ Սարգսեանն արձագանքել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխօսնակի յայտարարութեանը

  • 17-03-2011 14:38:38   | Հայաստան  |  Քաղաքական
Օրերս Ադրբեջանի Միլլի Մէջլիսի փոխնախագահ Բահար Մուրադովան հրապարակային կոչով դիմել էր ՀՀ նախագահին եւ իր տիկնոջը` մասնաւորապէս ասելով. «թոյլ մի տուէք ձեր ժողովրդին սպանել երեխաներին»: ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանն արձագանքել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխօսնակ Բահար Մուրադովայի յայտարարութեանը` նշելով. «Յարգարժան տիկին Մուրադովայ, Միլլի Մէջլիսի նիստում ինձ ու իմ տիկնոջը հասցէագրուած Ձեր յայտարարութիւնն անկեղծօրէն յուզեց ինձ: Յուզեց երկու պատճառով: Նախ որովհետեւ կարծում եմ, որ Դուք իրապէս ազնիւ էիք ու վստահ Ձեր համոզմունքներում: Երկրորդ, որ իմ ժո-ղովրդի մասին նորաստեղծ լեգենդներն օր օրի այնքան էն խորանում ձեր երկրում, որ կարծես հաւատամք էն դառնում, ինչը միայն փաստերով ու առողջ բանավէճով հիմա արդէն աւելի դժուար կը լինի փոխել, նոյնիսկ շատ յարգարժան տիկ-նոջը հակառակը հաւաստիացնել, չյօրինուած իրականութիւնը ցոյց տալ: Էս որոշեցի արձագանքել Ձեր յայտարարութեանը, արձագանքել որպէս հայ մարդ: Վստահ եմ, որ եթէ Ձեզ յաջողուի խօսակցութեան բռնուել մեր ժողովրդին քաջածանօթ ադրբեջանցիների հետ, նրանք անկեղծութեան պահին Ձեզ անպայման կ'ասեն, թէ ինչպիսին է իրականում հայը: Հասկանում եմ, որ դժուար կը լինի, բայց փորձէք, այնուամենայնիւ, լսել անկեղծ կարծիքներ: Անշուշտ, յետոյ պրոպա-գանդան բազում ուրիշ ահասարսուռ «պատ-մու-թիւններ» կը հրամցնի Ձեզ ու բոլորին, բայց, հաւատացնում եմ` հոգու խորքից եկող պատմութիւնները մնայուն էն, որովհետեւ իրական էն: Դրանց պէտք է ծանօթ լինել: Այո, մենք խնդիր ունենք լուծելու ու միասին պիտի լուծենք: Միասին: Մենք պար-տաւոր ենք դա անել, որպէսզի այդ բեռը չթողնենք մեր զաւակներին: Բայց դա անելու համար մենք նախ պիտի կարողանանք փոխել ոչնչացման մղող հասարակական մթնո-լորտը, հրաժարուել այն սնող մեխանիզմներից, մենք պիտի կ'արողա-նանք կոտրել միջա-վայրը, որը բռնութիւն է ծնում, որը հնարաւոր է դարձնում բռնու-թիւնը, յանգեցնում երի-տասարդ տղաների անդառնալի կորուստների, որտեղ նոյնիսկ հնարաւոր է մանկան կեանքը կասկածելի պատմութիւններով դարձնել շահարկումների առար-կայ` միայն թէկուզ մի ողջ ժողովրդի պիտակաւորելու պարզունակ նպա-տակով: Մենք նրանց բոլորի մայրերին պատասխան ունենք տալու: Միասին: Իսկ նրանց մայ-րերը մեզնից միայն իրենց զաւակներին էն ուզում: Յարգարժան տիկին, Թէեւ իրականութեան հետ կապ չունի Ձեր յայտարարութիւնը, էս, այնուամենայնիւ, որոշեցի արձա-գանքել դրան: Յուսով եմ, որ Ձեր կողմից յիշատակուած մանկա-սպա-նութեան դէպքի անաչառ քննութիւնից յետոյ Դուք կը կարողանանք մէկ այլ յայտա-րարութեամբ էլ հանդէս գալ, որքան էլ դժուար լինի Ձեզ համար: Յարգանքով` Սերժ Սարգսեան»
  -   Քաղաքական