ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են օգտվել կանանց տոներին նվիրված հատուկ մեղեդիներից անվճար


ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են օգտվել կանանց տոներին նվիրված հատուկ մեղեդիներից անվճար

  • 10-03-2011 16:54:21   | Հայաստան  |  Հայտարարություններ
10-ը մարտի, 2011թ., Երեւան, Հայաստան ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ուրախ է տեղեկացնել, որ մարտի 8-ից ապրիլի 7-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են անվճար ձեռք բերել «GOOD’OK» ծառայության` կանանց տոներին նվիրված հատուկ մեղեդիները եւ նվիրել դրանք սիրելիներին: Հատուկ մեղեդիների ցանկն ամեն օր համալրվում է մեկ նոր մեղեդիով: Ծանոթություն * Կանանց տոներին նվիրված մեղեդիների վավերականության ժամկետն է 30 օր: Այս ընթացքում մեղեդին անձնական ցուցակից չհեռացնելու դեպքում վավերականության ժամկետն ավտոմատ երկարացվում է եւ մեղեդին դառնում վճարովի: * Ակցիայի ընթացքում «GOOD’OK» ծառայության ամսավճարը եւ 133 կարճ համարին կատարվող զանգերի վճարը մնում են անփոփոխ: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր 105 սպասարկման կենտրոններից եւ 11 հազար վաճառակետերից որեւէ մեկը:
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play