Ո՞վ է իշխում Թուրքիայում` Էրդողանը թե՞ Ալիեւը


Ո՞վ է իշխում Թուրքիայում` Էրդողանը թե՞ Ալիեւը

  • 08-03-2011 11:49:50   | ԱՄՆ  |  Վերլուծություն
Թուրք ղեկավարները հաճախ են պարծենում, որ իրենց հաջողվել է սնանկ տնտեսություն եւ ներքաղաքական լուրջ խնդիրներ ունեցող երկրից Թուրքիան վերածել մեծ ազդեցություն ունեցող հզոր տարածաշրջանային պետության: Իրոք, Միացյալ Նահանգներից հետո Թուրքիան երկրորդ ամենախոշոր բանակն ունի ՆԱՏՕ-ում, իսկ ՀՆԱ-ի ծավալով աշխարհում 15-րդ խոշորագույն տնտեսություն ունեցող երկիրն է: Թուրքիան որպես ինքնակոչ հաշտարար եւ միջնորդ, հաճախ է միջամտում տարածաշրջանային եւ միջազգային թեժ կետերում: Գերակայության բարդույթով տառապող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն արժանացել է ,Սուլթանե տիտղոսին, համակված է հանգուցյալ Օսմանյան կայսրության վերականգնմամբ:   Թուրքիայի ազդեցության ընդլայնման արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքը` ,զրո խնդիրներ հարեւան երկրների հետե հաճախ կրկնվող մանտրան, միշտ չէ, որ հաջողությամբ է իրագործվում: Չնայած Թուրքիան կարողացել է իր հարաբերությունները բարելավել Սիրիայի եւ Իրանի հետ, սակայն Հայաստանի հետ հաշտեցման նրա երկերեսանի ջանքերը լրիվ ձախողվել են: Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման կեղծ տպավորություն ստեղծելու նրա խճճված փորձերը որեւէ մեկին չխաբեցին, առավել եւս սփյուռքահայերին, որոնք քաջածանոթ են թուրքական նման նենգ մարտավարությանը: Ըստ երեւույթին, Հայաստանի հետ Թուրքիայի հաշտեցման կեղծ վարմունքից խաբված միակ ղեկավարը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էր: Զավեշտալի է, որ Թուրքիայի` ,զրո խնդիրներ հարեւանների հետե քաղաքականությունն անսպասելի եւ հակառակ ազդեցություն ունեցավ` խնդիրներ հարուցելով Ադրբեջանի հետ, որոնք նախկինում գոյություն չունեին: Ադրբեջանի նախագահը սաստիկ զայրացավ, երբ իմացավ, որ Անկարան պատրաստվում էր ստորագրել Հայաստան-Թուրքիա արձանագրությունները, որով նախատեսվում էր երկու երկրների միջեւ բացել սահմանը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Թուրքիայի հավաստիացումները, թե Արձանագրությունները, պարզապես Հայաստանից զիջումներ կորզելու միջոց են, ոչ մի կերպ չհանգստացրին Ադրբեջանի նախագահին: Ալիեւը պահանջեց անհապաղ դադարեցնել համաձայնագիրը, որովհետեւ նա չէր ցանկանում, որ Հայաստանի շրջափակումը վերացվեր, քանի դեռ Արցախը չէր վերադարձվել Ադրբեջանին: Թեեւ Արձանագրություններն ակնհայտորեն բխում էին Թուրքիայի ազգային շահերից, սակայն վարչապետ Էրդողանն ընկրկեց ադրբեջանական ճնշման տակ եւ հրաժարվեց դրանց վավերացումից: Ինչո՞ւ նա ենթարկվեց Բաքվի հրամաններին եւ ավարտին չհասցրեց մի պայմանագիր, որն ակներեւաբար արտահայտում էր իր երկրի շահերը: Ահա որոշ հավանական բացատրություններ. նախ, Թուրքիան իր էներգամատակարարման մի մասը ստանում է Ադրբեջանից, երկրորդ, Թուրքիայում ապրող ադրբեջանցիները կտրականապես դեմ են Արձանագրություններին, եւ երրորդ, Էրդողանը գերզգայուն է այն մեղադրանքների նկատմամբ, թե նա սիրաբանություն է անում թշնամի Հայաստանի հետ, դավաճանելով ,եղբայրականե Ադրբեջանին: Անշուշտ, իսկապես ուժեղ առաջնորդը պետք է ի վիճակի լինի պաշտպանել իր երկրի ազգային շահերն ու դիմակայի արտաքին ու ներքին ճնշումները: Չնայած միջազգային ուղեւորությունների ժամանակ Էրդողանի ամպագոռգոռ ելույթներին, փաստը մնում է փաստ, որ նրա իշխանությունը կայուն եւ ապահով չէ: Չնայած նա իր արտաքին գործընկերներին ներկայանում է որպես հզոր երկրի ղեկավար, սակայն բազմաթիվ ներքին թշնամիներ ունի, որոնք մշտապես դավեր են նյութում նրան վերացնելու համար: Անցյալ շաբաթ նոր ապացույցներ ի հայտ եկան, որոնք բացահայտեցին վարչապետ Էրդողանի` խոցելի իշխանությունն ու նախագահ Ալիեւի կողմից նրա թուլությունը շահագործելու կարողությունը: Կարսի նախկին քաղաքապետը հայտնեց, որ Ադրբեջանի նախագահն էր հորդորել Էրդողանին քանդել Հայաստան-Թուրքիա բարեկամության կիսակառույց հուշարձանը, իսկ թուրք ղեկավարը հնազանդել էր նրա հորդորին, Կարս կատարած այցելության ընթացքում: Պատճառաբանելով, որ արձանն անճոռնի էր եւ տգեղ, նա պահանջել էր քանդել այն: Կարսի նախկին քաղաքապետը Մարմարայի համալսարանում ուսանողներին ասաց, որ հուշարձանը քանդելու առաջարկը ներկայացվել է Ալիեւի բացահայտ պահանջով: Հետագայում Կարսի քաղաքային խորհուրդը քվեարկել էր վիթխարի հուշարձանի ապամոնտաժման օգտին: Կուրորեն հետեւելով Ալիեւի հրամաններին, Էրդողանը աշխարհով մեկ ստվեր է գցում իր հեղինակության վրա: Ոմանք Էրդողանի տհաճ արարքը համեմատեցին Աֆղանստանում թալիբների կողմից Բուդդայի սուրբ արձանների ավերման հետ:  Սա մի արտառոց իրավիճակ է, երբ փոքր պետության ղեկավարը կարողանում է իր կամքը թելադրել ավելի հզոր հարեւանին: Երբ Ալիեւը պահանջեց չվավերացնել Հայաստան-Թուրքիա արձանագրությունները, ,մեծ եղբայրըե պարտավորվեց եւ իրականացրեց Ալիեւ կրտսերի պահանջը: Այնուհետեւ շփացած ,կրտսեր եղբայրըե պահանջեց քանդել թուրքական հուշարձանը: Այս հրամանը եւս անվերապահորեն գործադրվեց: Եթե Էրդողանը կարծում է, որ Ալիեւին զիջումներ անելով, նա ապահովում է Թուրքիայի էներգամատակարարումը, ապա չարաչար սխալվում է: Զիջում անելը մի սայթաքուն զառիվայր է, որ ճանապարհ է հարթում առավել մեծ զիջումների: Իմանալով, որ իր ցանկություններն անառարկելիորեն իրագործվում են Թուրքիայի ղեկավարների կողմից, Ալիեւն այժմ էլ ավելի կուռճացնի իր պահանջները: Ի՞նչ է լինելու նրա հաջորդ պահանջը Էրդողանից: Որքա՞ն հեռու է ուզում գնալ հզոր ,Սուլթանըե իր ամբարտավան կրտսեր հարեւանի պահանջները բավարարելու հարցում: Վերջիվերջո, ո՞վ է իշխում Անկարայում` Էրդողանը թե՞ Ալիեւը: Սակայն, հայերը պատճառ չունեն դժգոհելու, որ Ալիեւը հրահանգներ է արձակում Էրդողանին: Թուրքիայից պահանջելով չվավերացնել Արձանագրությունները, Ալիեւն ակամա Հայաստանին փրկեց անխոհեմ պայմանագրից, իսկ Կարսի հուշարձանը քանդելու նրա հորդորանքը` Էրդողանին ծաղրի առարկա դարձրեց ամբողջ քաղաքակիրթ աշխարհում:   Հարութ Սասունյան ,Կալիֆորնիա կուրիերե թերթի հրատարակիչ եւ խմբագիր Թարգմ.` Ռ.Ավագյանի
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play