Նոր իրավիճակը ԼՂՀ խնդրի հանդեպ նոր մոտեցումներ է պահանջում<br /> <br />


Նոր իրավիճակը ԼՂՀ խնդրի հանդեպ նոր մոտեցումներ է պահանջում

  • 19-05-2011 16:51:33   | Հայաստան  |  Քաղաքական
Հայաստանում եւ միջազգային ասպարեզում արցախյան խնդրի նորովի արծարծման հրամայականի շուրջ էր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) մայիսի 19-ին կազմակերպված քննարկումը, որին հրավիրված էին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ, քաղաքագետ-վերլուծաբաններ, փորձագետներ եւ լրագրողներ: ,Ղարաբաղյան խնդիրը Հայաստանում եւ միջազգային ասպարեզում. նոր վիճակ, հին մոտեցումներե թեմայով սեմինար-քննարկումը բացեց ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը: Նա ասաց. ,Վերջին շրջանի աշխարհաքաղաքական զարգացումները մեզ ստիպում են ավելի հաճախ անդրադառնալ արցախյան հիմնահարցին, սակայն դրանից անորոշությունը հասարակության շրջանում չի պակասում: Այս քննարկումը նպատակ ունի նաեւ լույս սփռել խնդրի` հանրորեն հետաքրքրություն ներկայացնող որոշ դիտանկյունների վրաե: Իր զեկույցում ԼՂՀ անկախության ճանաչման հնարավոր հետեւանքներն ու առկա մտավախությունների համատեքստը դիտարկեց միջազգային իրավունքի մասնագետ Անդրիաս Ղուկասյանը` ընդգծելով խնդրի նկատմամբ նոր, համարձակ մոտեցումներ որդեգրելու եւ իրենց սպառած հին մտակաղապարներից ձերբազատվելու կարեւորությունը: Հակամարտության կարգավորմանն ուղղված քայլերում, այդ թվում Արցախի ճանաչման գործընթացում, ըստ զեկուցողի, պետք է օգտվել ոչ միայն ՄԱԿ-ի` ինքնորոշման իրավունքի ճանաչման խարսխից, այլեւ հենվել Տարածաշրջանային պայմանագրի եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա: Մանավանդ որ արդեն կան Կոսովոյի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի նախադեպերը: «Ժամանակն է, որ Հայաստանը վերանայի ԼՂ իրավահավասարության եւ հարակից խնդիրների նկատմամբ իր դիրքորոշումները, ազատվի այն կարծրատիպերից, որոնք գոյություն ունեին 15-20 տարի առաջ եւ այս ընթացքում որեւէ զարգացում չեն ապրել»,- նշեց իրավագետը: ,Ղարաբաղյան խնդիրը Հայաստանի քաղաքական օրակարգումե վերտառությամբ իր զեկուցման մեջ ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը նույնպես անդրադարձավ արմատացած կարծրատիպերին` նկատելով, որ գրեթե ցանկացած երեւույթ մեզանում, որպես կանոն, սկսել են պայմանավորել ղարաբաղյան գործոնով, ինչը խիստ վտանգավոր է: Նույնքան վտանգավոր` որքան եւ մեր ակտիվությունը լրջորեն սահմանափակող այն մտայնությունը, թե խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակում եւ վերջ: ,Իսկ ի՞նչ պետք է անենք ինքներս,- հարցրեց Սարգսյանը եւ փորձեց պարզաբանել,- 17 տարի է` ընդամենը մեկ գործառույթ ունենք` ապահովել անվտանգությունը մի տարածքի, որը մինչեւ հիմա որեւէ միջազգային կամ գոնե քաղաքական կարգավիճակ չունի եւ ճանաչվում է իբրեւ ,օկուպացված տարածքե: Սարգսյանի համոզմամբ` մինչեւ չունենանք ԼՂ տարածքի հստակ ձեւակերպված կարգավիճակը, բանակցային գործընթացում հաջողության չենք հասնի: Իսկ խնդրի առնչությամբ կայացվող այլեւայլ որոշումները, նրա կարծիքով, միայն մոտեցնում են պատերազմի հավանականությունը, որովհետեւ ուժ կիրառելու իրավունքը միշտ թողնվում է Ադրբեջանին: Քննարկման ընթացքում եւ ավարտին ծավալված հարցուպատասխանին ու մտքերի փոխանակությանը մասնակցեցին Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը, կառավարման ոլորտի փորձագետ Հարություն Մեսրոպյանը, ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը, քաղաքագետներ Ալեքսանդր Քանանյանը, Լեւոն Ուրումյանը, ՌԱՀՀԿ փորձագետ Հովսեփ Խուրշուդյանը եւ ուրիշներ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play