Արցախի անվտանգության հիմնական երաշխավորը պաշտպանության<br /> բանակն է<br />


Արցախի անվտանգության հիմնական երաշխավորը պաշտպանության
բանակն է

  • 03-02-2011 21:56:00   | Հայաստան  |  Քաղաքական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ փետրվարի 3-ին տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն` իշխանության օրենսդիր, գործադիր մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից Խորհրդակցությանը քննարկվել են պաշտպանության բանակի հետ համագործակցության հարցերը, հատուկ ուշադրություն է հատկացվել քաղաքացիական պաշտպանության խնդիրներին: Բ.Սահակյանը նշել է, որ պետության ու ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը պաշտպանության բանակն է, որի մարտունակության բարձր մակարդակը հանդիսանում է տարածաշրջանում կայունության պահպանման եւ հարեւան պետությանը ապակառուցողական քայլերից զերծ պահելու կարեւորագույն գործոններից մեկը: Նա ընդգծել է, որ արդի ժամանակահատվածում անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել բանակ-հասարակություն հարաբերությունները նոր մակարդակի հասցնելուն ուղղված խնդիրներն ու միջոցառումները: Այս համատեքստում կարեւորվել է պաշտոնյաների եւ հասարակական հատվածի ներկայացուցիչների ավելի հաճախակի այցելությունները զորամասեր, հանդիպումները անձնակազմի հետ եւ բանակի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը նպաստելը: Ելույթներով հանդես են եկել նաեւ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ՊԲ շտաբի պետ Լեւոն Մնացականյանը, Փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը: Բ.Սահակյանը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play