Ադրբեջանցի զինծառայողը եւ հայ քաղաքացիական անձը վերադարձվել են իրենց երկրներին


Ադրբեջանցի զինծառայողը եւ հայ քաղաքացիական անձը վերադարձվել են իրենց երկրներին

  • 17-03-2011 16:33:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ժնեւ/ Բաքու / Երեւան (ԿԽՄԿ) – Ադրբեջանցի զինծառայողը, որը նախկինում գտնվում էր ազատազրկման մեջ Երեւանում, Հայաստան հանձնվեց Ադրբեջանի իշխանություններին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանավորությամբ: Նույն օրը, ԿԽՄԿ-ն վերադարձրեց Ադրբեջանում ազատազրկման մեջ գտնվող հայ քաղաքացիական անձին: Այս գործողությունը տեղի ունեցավ Աղդամի շրջանի Բաշ Ղերվենդ տեղանքում, որը գտնվում է շփման գծում: ,Մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը հետեւողական են գտնվել իրենց պատրաստակամության մեջ փոխանակելու Ղարաբաղյան հակամարտության հետեւանքով ազատազրկված անձնաց` ինչպես հայտարարել էին երկու երկրների նախագահները 2010-ի հոկտեմբերին Աստրախանում եւ վերահաստատել էին 2011-ի մարտին Սոչիում,ե ասաց Լորենցո Կարաֆին, Երեւանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը: ,Գործելով որպես չեզոք միջնորդ եւ մեր հանձնագրին համաձայն, մենք աջակցել ենք վերադարձման գործողությանը` Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունների խնդրանքով: Նախքան գործողության իրականացումը ԿԽՄԿ-ն հավաստիացավ, որ այդ անձիք վերադառնում են իրենց հոժար կամքովե: Նախքան հայրենադարձումը ԿԽՄԿ-ի պատվիրակները մի քանի անգամ այցելել են նշված անձանց` ազատազրկման պայմանները եւ նրանց հանդեպ վերաբերմունքը գնահատելու համար: ,Անհամբերությամբ սպասում եմ թե երբ եմ վերադառնալու տուն` ընտանիքիս մոտ եւ տեսնելու որդուս, որը բավական մեծացած կլինի վերջին անգամ տեսածիս համեմատե, ասաց ազատազրկվածներից մեկը, երբ ԿԽՄԿ պատվիրակները վերադարձման գործողությունից առաջ վերջին անգամ այցելեցին նրան: ԿԽՄԿ-ն աջակցել է նաեւ ընտանեկան լուրերի փոխանցմանը ազատազրկվածների եւ նրանց հարազատների միջեւ ազատազրկման ողջ ընթացքում: ԿԽՄԿ մամլո հաղորդագրություն 17 մարտի 2011թ.
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play