Եվրահաձնաժողովը կստեղծի հիմնադրամ Հայաստանի բարեփոխումներին օգնելու համար


Եվրահաձնաժողովը կստեղծի հիմնադրամ Հայաստանի բարեփոխումներին օգնելու համար

  • 16-03-2011 14:25:48   | Հայաստան  |  Տնտեսություն
Եվրահաձնաժողովը ողջունում է Հայաստանի ջանքերը, որոնք ուղղված են առեւտուրն ավելի եռանդուն դարձնելուն, ինչպես նաեւ կառուցվածքային եւ վարչական կարողությունների ուժեղացմանը: Նման հայտարարությամբ մարտի 15-ին հանդես է եկել ԵՀ նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Բարոզոն նաեւ նշել է, որ ԵՄ-ն Հայաստանի հետ հարաբերությունները ամրապնդում է Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում: ,ՀՀ վարչապետի հետ այս հարցերը քննարկելուց հետո տպավորություն ստացա, որ մեր հայ բարեկամները դրանք եւս գերակա են համարում, ինչը կարեւոր է գորածարար ու ներդրումային ոլորտների զարգացման համարե,- նշել է ԵՀ նախագահը: Նրա խոսքով, ԵՀ-ն աջակցություն է հայտնում ՀՀ-ին տնտեսական բարեփոխումներ իրականացնելու հարցում` տրամադրելով նաեւ խորհրդատվական աջակցություն: ,Կարեւոր է, անշուշտ, որ իր հանձնառությունները հարգի Հայաստանը, քանի որ հարաբերություններն ավելի խորացնելու եւ ժողովրդավարական բարեփոխումներն առաջ տանելու անհրաժեշտություն կաե,- ասել է նա: ,Ինչ վերաբերում է տեղաշարժի հարցին, մեր գործընկեր երկրների, նաեւ Հայաստանի հետ, ես հաճույքով հայտարարում եմ, որ սկսելու ենք բանակցությունները վիզային ռեժիմի հեշտացման ուղղությամբ: Եվ դա ավելի կդյուրացնի հայաստանցիների ճանապարհորդությունը մեր տարածքներովե,- տեղեկացրել է Բարոզոն: Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային հարցեր: ,ԵՄ-ն աջակցում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, որը հիմնված է լինելու ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքների վրա: Մենք մտահոգված ենք տարածաշրջանում տեղի ունեցող բախումների առնչությամբ: ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ շարունակում է տարածաշրջանային գործունեությունը զարգացնել` բարիդրացիական հարաբերությունների ‎համատեքստումե,- նշել է ԵՀ նախագահը: Ըստ նրա, ԵՄ-ն շարունակում է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը: Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ իրենք շարունակում են քաջալերել գործընթացը, որպեսզի հասնեն այդ պատմական իրադարձության կատարմանը: Հարցին, թե ինչպես է վերաբերվում ԵՄ-ն հարեւան Հայաստանի հետ փակ սահման ունեցող Թուրքիայի` եվրոպական ընտանիքի անդամ դառնալու նկրտումներին, Բարոզոն պատասխանել է. ,Հաշվի առնելով տնտեսական բլոկադան եւ փակ սահմանները երկու երկրների միջեւ` մենք, անշուշտ, քննարկում ենք Թուրքիայի հետ այս հարցը: Թուրքիան եւ Հայաստանը պետք է աշխատեն գործընկերության ոգով եւ երկխոսության միջոցով հաղթահարեն դժվարությունները: ԵՄ-ն ցանկանում է տեսնել ընդհանուր հարեւանության մեջ հարաբերություններ, որոնք ավելի կայուն եւ կառուցողական կլինենե: Բանակցությունները շատ ջերմ է գնահատել վարչապետ Տիգրան Սարգսյանը: ,Մենք ուզում ենք ուրախությամբ նշել, որ այդ համագործակցությունը հաջող ընթացքի մեջ է, եւ մեր այցելության նպատակն է նոր թափ հաղորդել երկկողմ համագործակցությանըե,-ասել է նա: Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջին հերթին քննարկվել են համաշխարհային տնտեսական ճգնաժամի հասցրած վնասները ՀՀ տնտեսությանն ու բարեփոխումներին: ,ԵՄ-ի օժանդակությունն էապես օգնեց դիմագրավելու այդ փորձությունը հաղթահարելու դժվարությունները, եւ այսօր խնդիր է դրված նոր թափ հաղորդել մեր ծրագրերին: Դրանք, նախ եւ առաջ, մեր համապարփակ համագործակցության ծրագրերն են ԵՄ-ի հետ: Համոզված ենք, որ 2011 թվականին կկարողանանք բոլոր ոլորտներում արձանագրել հաջողություն եւ պատրաստ կլինենք սկսել նաեւ համապարփակ համաձայնագրի (deep and comprehensive trade agreement) բանակցություններըե,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը` շնորհակալություն հայտնելով ԵՄ գործընկերներին ցուցաբերած օժանդակության համար: Արդյոք բարեփոխումների գործընթացում Հայաստանը ԵՄ-ից վարկային որոշ միջոցներ կամ այլ ակնկալիքներ ունի՞, բացի գործընկերության ծրագրերով նախատեսված միջոցներից, հարցին ի պատասխան ՀՀ վարչապետը նշել է, որ ԵՀ նախագահին ներկայացվել է իրականացվող բարեփոխումների ծրագիրը եւ դրանց նոր թափ հաղորդելու ցանկություն: ,Անշուշտ հասկանալի է, որ բարեփոխումների կարողությունն անհրաժեշտ է ամրապնդել: Մյուս կողմից անհրաժեշտ է նաեւ զսպել այն ռիսկերը, որոնք բացահայտվում են այդ բարեփոխումներն իրականացնելու պարագայում: Մասնավորապես` հարկային եւ մաքսային վարչարարության համարձակ բարեփոխումներ իրականացնելու պարագայում խնդրել ենք մեր գործընկերներին, որ ստեղծվի մի բուֆերային հիմնադրամ, որը կարող է անհրաժեշտության դեպքում ապահովել մակրոտնտեսական կայունությունը, եթե հարկային հավաքագրումների հետ կապված խնդիրներ առաջանան: Մենք պայմանավորվեցինք, որ այս հարցը կքննարկենք եվրոպական փորձագետների հետ եւ կներկայացնենք մեր բարեփոխումների ծրագրերըե,- տեղեկացրել է Տիգրան Սարգսյանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play