Տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման աշխատանքներին


Տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման աշխատանքներին

  • 16-01-2012 16:24:42   |   |  Տնտեսություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 16-ին հրավիրել է խորհրդակցություն` նվիրված Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման բարելավման աշխատանքների ընթացքին: Նախագահն ընդգծել է, որ ջրային համակարգը եւ նրա բարելավումը հանրապետության սոցիալ-տնտեսական առանցքային ուղղություններից է, եւ այստեղ առանձնակի նշանակություն ունի Ստեփանակերտի ջրամատակարարման բարելավումը: Երկրի ղեկավարը նշել է, որ մեծ աշխատանք է կատարվել մայրաքաղաքի շուրջօրյա ջրամատակարարումը ապահովելու ուղղությամբ: Միեւնույն ժամանակ Բակո Սահակյանը նշել է, որ Ստեփանակերտի ջրամատակարարման ցանցի բարելավման ծրագրով իրականացված աշխատանքների ընթացքում ի հայտ են բերվել մի շարք թերություններ եւ բացթողումներ: Նախագահ Սահակյանը շեշտել է, որ նման աշխատաոճն ու վերաբերմունքը բացարձակապես անթույլատրելի են եւ նույնիսկ վտանգ են ստեղծում ջրամատակարարման համակարգի անխափան եւ արդյունավետ աշխատանքի համար: Նախագահը կառավարությանը եւ շահագրգիռ մարմիններին հանձնարարել է հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերացնել առկա բոլոր թերությունները` ուժեղացնելով հսկողությունը, եւ լայնորեն լուսաբանելով իրականացվող աշխատանքները ԶԼՄ-ների միջոցով: Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play