Էդվարդ Նալբանդյանը եւ Ֆիլիպ Լեֆորը քննարկեցին Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցեր


Էդվարդ Նալբանդյանը եւ Ֆիլիպ Լեֆորը քննարկեցին Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցեր

  • 30-01-2012 20:03:09   | Հայաստան  |  Քաղաքական

Հունվարի 30-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը քննարկվեց Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Կողմերը մտքեր փոխանակեցին Արեւելյան գործընկերության ծրագրի համատեքստում Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման բանակցությունների մեկնարկի վերաբերյալ: Էդվարդ Նալբանդյանն ու Ֆիլիպ Լեֆորը անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, Սոչիում անցյալ շաբաթ կայացած եռակողմ գագաթաժողովի արդյունքներին:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play