Լույս է տեսել Հայկական աստղագիտական ընկերության հերթական էլեկտրոնային տեղեկագիրը


Լույս է տեսել Հայկական աստղագիտական ընկերության հերթական էլեկտրոնային տեղեկագիրը

  • 27-02-2012 15:44:53   | Հայաստան  |  Նոր գրքեր

Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) հերթական (թիվ 53) էլեկտրոնային տեղեկագիրը (ArAS Newsletter), որը ներկայացնում է հայկական եւ միջազգային աստղագիտական նորությունները եւ տարեկան 8 անգամ տարածվում է աշխարհի բոլոր հայ աստղագետներին եւ մի շարք աստղագիտական կազմակերպությունների: Վերջին համարի բովանդակությունը. 1. Բյուրականի աստղադիտարանը 2011 թվին. տարեկան հաշվետվություն 2. Բյուրականի աստղադիտարանի տնօրենի ընտրությունները 3. ՀԱԸ համացանցային կայք-էջի 10 տարին 4. ՀԱԸ էլեկտրոնային տեղեկագրերի 10 տարին 5. Եվրոպական աստղագիտական ընկերության խորհրդակցությունը Շվեյցարիայում (Արեգ Միքայելյանի մասնակցությունը) 6. Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի տնօրենների խորհրդի նիստը Իտալիայում (Հայկ Հարությունյանի մասնակցությունը) 7. Ֆրանսիայի CNRS եւ ՀՀ Գիտության պետական կոմիտեի 2012-2013թթ. դրամաշնորհները (Արտաշես Պետրոսյանի դրամաշնորհը) 8. Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի հայտարարությունը 9. Ժամանակի փոփոխությունը Հայաստանում (Արեգ Միքայելյանի մասնակցությունը ՀՀ Կառավարության խորհրդակցությանը) 10. Հայկական վիրտուալ աստղադիտարանի նոր սերվերը ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման խնդիրների ինստիտուտում 11. 2012թ. աստղագիտական իրադարձությունների օրացույցը ՀԱԸ համացանցային կայք-էջում 12. Միշել Մայորը եւ Դիդյե Քելոզը արժանացել են BBVA հիմնարար գիտությունների ոլորտի մրցանակին 13. Հայազգի աստղագետ Գարիկ Իսրայելյանի նոր հայտնագործությունը. մոլորակային համակարգերի կազմավորման քիմիական «բանալիները» հուշում են, որ Երկրի «եղբայրները եւ քույրերը» կարող են տարբեր լինել 14. Վլադիմիր Հայրապետյանի աստղագիտական առցանց դասագիրքը 15. Տարեդարձներ (Արա (Ռալֆ) Կրիկորյան – 70, Արտաշես Պետրոսյան - 60, Անահիտ Եղիազարյան - 60) 16. ՀԱԸ անդամավճարները Հայկական աստղագիտական ընկերությունից տեղեկացում են, որ ՀԱԸ տեղեկագրերն առցանց կարելի է կարդալ հետեւյալ կայք-էջում. http://www.aras.am/ArasNews/arasnews.html
Նոյյան տապան  -   Նոր գրքեր

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play