Ամերիկայի Հայկական Համագումարի Մայրաքաղաքի տարածաշրջանի խորհուրդը պատրաստվում է տոնակատարությանը


Ամերիկայի Հայկական Համագումարի Մայրաքաղաքի տարածաշրջանի խորհուրդը պատրաստվում է տոնակատարությանը

  • 02-12-2010 13:00:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Վաշինգտոն- Ամերիկայի Հայկական Համագումարի (Համագումար) Մայրաքաղաքի տարածաշրջանի խորհուրդը այս օրերին հանդիպում կազմակերպեց Համագումարի նախաձեռնությունները վերանայելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության դեսպանատանը կիրակի` դեկտեմբերի 12-ին, ժամը 15:00-ին, կայանալիք Համագումարի տոնական ընդունելությունն ու բրիֆինգը քննարկելու նպատակով: Այն կազմակերպվում է Համագումարի Հոգաբարձուների խորհրդի անդամ Անի Թոթայի, Մայրաքաղաքային տարածաշրջանային խորհրդի համանախագահներ Կլարա Անդոնյանի եւ Դորիս Ջորջի կողմից, ովքեր նշեցին. «Համագումարը ուրախությամբ հայտարարում է, որ շարունակում է համայնքային աշխատանքներն երկրի մայրաքաղաքում եւ հրավիրում իր հյուրերին հատուկ տոնական ընդունելությանը»: Համագումարի տոնական ընդունելության ընթացքում տեղի կունենա բրիֆինգ` Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի եւ Համագումարի Հոգաբարձուների խորհրդի անդամ Անի Թոթայի մասնակցությամբ, իսկ Համագումարի Համայնքի հետ աշխատանքների գծով տնօրեն Դանիել Քուշակջյանը կլինի տոնակատարությունների վարողը: Հրավիրված բարձրաստիճան պաշտոնյաների շարքում են Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարկարյանը եւ Միացյալ Նահանգներում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: Այս տարի հյուրընկալվող գլխավոր խոսնակն է դոկտոր Ռուբեն Ադալյանը` Հայ Ազգային Ինստիտուտի եւ Հայոց Ցեղասպանության թանգարանի ու հուշահամալիրի տնօրենը: Սուրբ Մարիամ հայկական եկեղեցու Տեր Հայր Հովսեփ Կարապետյանն աղոթք կկարդա, իսկ երաժշտական կատարումը կապահովեն Էդիտա Դոլունց-Կալայջյանը (վոկալ - սոպրանո) եւ CRC-ի անդամ Նաիրա Բաբայանը (դաշնամուր): «Մենք անհամբերությամբ սպասում ենք անցած տարվա մեր հաջողությունների անդրադարձին եւ տոնակատարությանը մեր ընկերների հետ»,- նշեց Քուշակջյանը: 1972 թվին հիմնված` Ամերիկայի հայկական համագումարը Վաշինգտոնում տեղակայված խոշորագույն համազգային հասարակական կազմակերպություն է, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c) (3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն