LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը կանցկացնի "EXPO BEAUTY 2012"-ցուցահանդեսը


LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը կանցկացնի "EXPO BEAUTY 2012"-ցուցահանդեսը

  • 29-02-2012 14:53:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը մարտի 2-4-ը Երեւանում «Մոսկվայի Տուն» մշակութագործարարական կենտրոնում կանցկացնի տարվա ամենագեղեցիկ ցուցահանդեսը`"EXPO BEAUTY 2012"-ը: Բոլոր ժամանակներում գեղեցկությունը գնահատվել է տարբեր չափանիշներով: Յուրաքանչյուր մարդ յուրովի է ընկալում իրեն շրջապատող աշխարհը: Սակայն մի բան մնում է անփոփոխ, այն է`գեղեցկությունը իր շուրջը ստեղծում է այնպիսի մի պայծառ եւ լուսավոր մթնոլորտ, որին ձգտում են բոլորն առանց բացառության: Ոչ գեղեցիկ կին չի լինում եւ գիտեք ինչու՞, որովհետեւ այսօր գոյություն ունեն հազարավոր միջոցներ`արտահայտելու այն ներքին գեղեցկությունը, որը թաքնված է յուրաքանչյուր կնոջ մեջ: Գեղեցկության եւ առողջության շուկան չի դադարում զարգանալ: Տվյալ ինդուստրիայի ներկայացուցիչները մշտապես պետք է տեղեկացված լինեն վերջին իրողությունների մասին եւ դրանով իսկ ետ չմնան համաշխարհային միտումներից: Լինի այն կոսմետոլոգիայի ինստիտուտ, կամ օրթոպեդիայի կենտրոն, թե սպա-կենտրոն, ժամանակակից տեխնոլոգիաներն ու սարքավորումները ամենուրեք`գործի հաջողության գրավականն են: Այդ իսկ պատճառով EXPO BEAUTY 2012-ը իրողություն է, որը ուղղակի չի կարելի բաց թողնել: EXPO BEAUTY 2012 միջազգային ցուցահանդեսը նվիրված է գեղեցկության ինդուստրիային: Վերջինս, ի տարբերություն այլ համանման միջոցառումների, ընդգրկում է անհամեմատելի մեծ նպատակային լսարան: Մարտի 8-ի նախաշեմին EXPO BEAUTY 2012 միջազգային ցուցահանդեսը հիրավի մեծ իրողություն է, որը լայն հնարավորություն է ընձեռում առողջության եւ գեղեցկության ոլորտում տեղական արտադրողներին եւ մատակարարներին ներկայացնելու իրենց ապրանքատեսականին եւ ծառայությունները, վերլուծել իրենց հնարավորությունները, ծանոթանալ հաճախորդների ցանկություններին եւ նախասիրություններին, ինչպես նաեւ որոնել նոր շուկաներ եւ գործընկերներ: Ավանդապես EXPO BEAUTY 2012 ցուցահանդեսը հագեցած կլինի գործնական եւ մրցույթային միջոցառումներով` - "Miss EXPO Beauty 2012" - "Ցուցադրումներ" - "Մասթեր Կլասեր" -"Լուսանկարահանումներ" -“Ծաղկային կոմպոզիցիաների մրցույթ” Ցուցահանդեսի նպատակները. - Ապրանքների եւ ծառայությունների ներկայացում - Ֆիրմայի գովազդ եւ իմիջի ձեւավորում - Նոր գործնական հարաբերությունների հաստատում Հիմնական թեմատիկ բաժիններն են. - Բուժական եւ դեկորատիվ կոսմետիկա, պարֆյումերիա - Մարմնի եւ մազերի խնամքի ապրանքատեսակներ - Հիգիենիկ պարագաններ - Գեղեցկության սրահներ, ֆիտնես-ակումբներ - ՍՊԱ կենտրոններ - Ոսկերչական զարդեր - Հարսանեկան զգեստեր եւ պարագաներ - Բիժուտերիա - Դեկորատիվ կիրառական արվեստի նմուշներ - Հագուստ եւ կոշիկ - Թեմատիկ տպագրություններ, ամսագրեր եւ այլն: Ցուցահանդեսի անցկացման վայրը՝ ք. Երեւան, Երեւանում «Մոսկվայի Տուն» մշակութագործարարական կենտրոն: Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը կկայանա Մարտի 2-ին, ժ.12:00: Ցուցահանդեսի փակման պաշտոնական արարողությունը կկայանա Մարտի 4-ին, ժ.17:00: Ցուցահանդեսի մասնակիցներն են՝ արտադրողներ, կոսմետոլոգիական կլինիկաներ, սրահներ, էլիտար խանութներ, տեղական եւ արտասահմանյան ընկերություններ, տպագրություններ եւ այլն։ Ցուցահանդեսի գլխավոր ինֆորմացիոն հովանավոր` ՎիվաՍել-ՄՏՍ: Տեղեկությունների համար դիմել՝ 23 5775, 22 9813, 22 9814, 22 9815, բջջ. 077- 05 0805, հեռախոսահամարներով:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն