Արագորեն վերանորոգվեց ջրամբարի փականը


Արագորեն վերանորոգվեց ջրամբարի փականը

  • 05-03-2012 15:05:54   | Հայաստան  |  Տնտեսություն

Մարտի 2-ին դադարեցվել էր Նորագյուղ եւ Կիլիկիա թաղամասերի ջրամատակարարումը: Ինչպես հաղորդեց «Երեւան Ջուր» ՓԲԸ «Արեւելք» շահագործման տնօրինության «Կենտրոն» տեղամասի գլխավոր ճարտարագետ Արթուր Զակեոսյանը, «Ծիծեռնակաբերդ» օրվա կարգավորիչ ջրամբարում /ՕԿՋ/, որտեղից ջուր է մատակարարվում նշված թաղամասերին, վթարվել էր ելքի խոշոր տրամագծով խողովակի փականը: Տեղամասի մասնագետների ուժերով արագորեն իրականացվել է փականի վերանորոգումը եւ նույն օրը երեկոյան վերականգնվել ջրամբարի գործունեությունը: Ըստ Արթուր Զակեոսյանի` աշխատանքների ճիշտ կազմակերպման շնորհիվ, Նորագյուղ եւ Կիլիկիա թաղամասերի բնակիչների ջրամատակարարումն ընդհատվել է ոչ ավելի, քան 6 ժամով: 'Երեւան Ջուր' Հաղորդակցության բաժին
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play