Արա Պապյան. «Փոխադարձության սկզբունքը կարեւորագույն սկզբունք է միջպետական հարաբերություններում»


Արա Պապյան. «Փոխադարձության սկզբունքը կարեւորագույն սկզբունք է միջպետական հարաբերություններում»

  • 13-11-2010 11:00:44   | Հայաստան  |  Վերլուծություն
Ազգային հանդուրժողականության եւ ադրբեջանական ֆիլմերի մասին Ես մեկն եմ այն մարդկանցից, որ Facebook-ի վրա միացել է ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությանն ընդդիմացող նախաձեռնությանը: Արդյո՞ք, այնքան նեղմիտ ազգայնական եմ, որ դեմ եմ մշակութային շփումներին: Բնավ` ոչ: Դեռեւս երկու-երեք տարի առաջ, երբ հայ քաղաքական եւ հասարակական գործիչների շրջանում, ինչպես միշտ օտարերկրյա ֆինանսավորմամբ, հարցախույզ էր անցկացվում հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների ապագայի շուրջ, ես ինքս եմ առաջարկել նախաձեռնել, ապաեւ ընդլայնել փոխադարձ մշակութային կապերը: Հիմա ի՞նչ է փոխվել, որ դեմ եմ: Փոխվել է շատ կարեւոր բան: Ոտնահարվել է արդարությունը, այսինքն` խախտվել է փոխադարձության սկզբունքը: Եթե Երեւանում, կարծես այս անգամ ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ, նպատակ կա անցկացնել ադրբեջանական ֆիլմերի դիտում, ապա Բաքվում էլ պիտի կազմակերպվի համարժեք միջոցառում, այսինքն` պիտի կազմակերպվի հայկական ֆիլմերի ցուցադրություն: Եթե սա չի արվում, ապա ամբողջ աշխարհին սխալ ուղերձ է հղվում` մարդիկ մտածում են, որ միայն հայերի մեջ հանդուրժողականություն սերմանելու կարիք կա: Ես չեմ կարող պնդել, որ մենք արեւմտյան չափանիշներով հանդուրժող հասարակություն ենք: Անտարակույս մենք հանդուրժողականության պակաս ունենք մեր իսկ հասարակության որոշ փոքրամասնությունների նկատմամբ: Այս առումով մենք դեռ ճանապարհ ունենք անցնելու: Սակայն հայ հասարակության հանդուրժողականության մակարդակը մի քանի գլուխ բարձր է ադրբեջանական հասարակության հանդուրժողականությունից: Եվ սա վերաբերում է ոչ միայն ազգամիջյան հարաբերություններին: Փոխադարձության սկզբունքը կարեւորագույն սկզբունք է միջպետական հարաբերություններում: Այն անշեղորեն պետք է պահպանել: Միջպետական հարաբերություններում որեւէ չարդարացված զիջում մեր տարածաշրջանում ընկալվում է որպես թուլության նշան եւ հղի է խիստ վտանգավոր հետեւանքներով: Պետք չէ մոռանալ, որ մեր հասարակության տեսած վերջին ադրբեջանական ֆիլմը Հայաստանի Հանրապետության քաղաքացի Մանվել Սարիբեկյանի մասնակցությամբ էր: Արա Պապյան Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար 12 նոյեմբերի 2010թ.
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play